Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանեց Հայաստան (Տեսանյութ)

Հունիս 24,2016 15:27

Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայան ժամանեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Նրան օդանավակայանում լավաշով ու ծիրանով դիմավորեցին: Օդանավակայանում էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը եւ այլ հոգեւոր եւ քաղաքական գործիչներ:

Hromi pap 7 Hromi pap 6 Hromi pap 5 Hromi pap 4 Hromi pap 3 Hromi pap 1«Զվարթնոց» օդանավակայանից Հռոմի պապը այցելելու է Էջմիածին, որտեղ եւ հանդիպում է ունենալու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ Էջմիածնի Մայր տաճարում եւ այցելելու է նախագահական նստավայր: Հռոմի պապի եռօրյա այցելությունը Հայաստան «Այցելություն առաջին քրիստոնյա երկիր» խորագիրն ունի, Հռոմի Սրբազան Քահանայապետը պատրաստվում է այցելել նաեւ Գյումրի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930