Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիների հարցով դիմել է ՌԴ ՄԻ հանձնակատարին

Հուլիս 04,2016 14:20

Հիմք ընդունելով զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկություններն այն մասին, որ ՌԴ տարածքում գտնվող Վերին Լարս անցակետի հատվածում մնացած ՀՀ քաղաքացիները ռուսաստանյան միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ենթարկվում են վատ վերաբերմունքի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար խնդիրներ են ստեղծվում նաև ՌԴ իրավապահ մարմինների հետ հարաբերություններում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Արման Թաթոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նշված հարցերին և խնդրել վերջինիս իր լիազորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել բարձրացված խնդիրներին լուծում տալու, վատ վերաբերմունքի դեպքերը բացառելու ուղղությամբ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը սույն հարցով ՌԴ իր գործընկերոջը դիմել է նաև պաշտոնական նամակով:

 

 

Մամլո հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031