Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակներ` թարմ մաշկ ունենալու համար

Հուլիս 07,2016 13:30

1 ճաշի գդալ վարսակի փաթիլներն աղալ եւ խառնել 1 ճաշի գդալ ծիրանի յուղի, 1 ճաշի գդալ կաթի, 1 թեյի գդալ թեթեւակի տաքացրած մեղրի հետ։ Դիմակը քսել դեմքին, պարանոցին եւ պահել մինչեւ չորանալը։ Այն հակացուցված է դեմքի վրա մանր արյունատար անոթների առկայության դեպքում։

30 գրամ ալյուրը խառնել 50 գրամ հեղուկ մեղրի եւ 20 գրամ ջրի հետ։ Քսել դեմքին եւ պարանոցին, պահել մինչեւ չորանալը։

Ձվի դեղնուցը հարել եւ ավելացնել 1 թեյի գդալ մեղր, 1 թեյի գդալ ծեծած ձավար, անընդհատ խառնել մինչեւ խյուս ստանալը, քսել դեմքին եւ պահել մինչեւ չորանալը։

Սեխը մանր կտրատել, պատրաստել խյուս, վերցնել 2-3 ճաշի գդալ եւ խառնել 1 թեյի գդալ մեղրի ու թթվասերի հետ։ Դիմակը քսել դեմքին եւ մաքրել 15-20 րոպե անց:
2 կիտրոնի կեղեւը մանրացնել եւ վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 8-10 ժամ, հետո քամել։ 50 գրամ մարգարինը հարել 3 ճաշի գդալ բուսական յուղի, 1 ձվի դեղնուցի եւ 1 թեյի գդալ մեղրի հետ: Ստացված զանգվածին քիչ-քիչ ավելացնել 2 կիտրոնի հյութ, 10 կաթիլ վիտամին A, յուղային լուծույթ, 1 ճաշի գդալ մայոնեզ եւ կաթիլ-կաթիլ նույնքան կամֆորայի սպիրտ, իսկ վերջում` կիտրոնի կեղեւի հյութը:
1 ճաշի գդալ բուսական յուղը հարել 1 ձվի դեղնուցի եւ 1 ճաշի գդալ մեղրի հետ: Դիմակը քսել եւ պահել 15-20 րոպե, այն հարթեցնում է կնճիռները:

dimak8.-1 - Copy - Copy

2 ճաշի գդալ մեղրը խառնել 1 ճաշի գդալ շատ թունդ եփած թեյի հետ, ավելացնել 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ եւ ջրածնի հիպերօքսիդ, լավ խառնել ու մի քիչ տաքացնել գոլորշու վրա: Գոլ դիմակը քսել հաստ շերտով, դեմքը փակել սրբիչով եւ պահել 20 րոպե: Դիմակը մաքրել տաք ջրով եւ դեմքը լվանալ սառը ջրով:
Ելակը ճզմել դեմքի սնուցիչ քսուքի մեջ եւ 1 ճաշի գդալ մեղրի հետ միասին քսել դեմքին, պահել 20 րոպե: Դիմակը մաքրել կաթի մեջ թրջած բամբակով, այն ունի սնուցող, թարմացնող եւ մաշկը հարթեցնող ազդեցություն:
2 ճաշի գդալ կաթնաշոռին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր եւ մի քանի կաթիլ բուսական յուղ, լավ խառնել եւ քսել դեմքին ու պարանոցին: Դիմակը պահել 20 րոպե: Այն հարթեցնում եւ նրբացնում է մաշկը:

1 սուրճի բաժակ թարմ կաթին ավելացնել 1 թեյի գդալ մեղր:
Քսել դեմքին եւ պարանոցին, թողնել 20 րոպե, իսկ հետո դեմքը լվանալ գոլ ջրով:
2 ճաշի գդալ մեղրին խառնել 2 ճաշի գդալ ալյուր եւ 1 ձվի դեղնուց: Քսել դեմքին, 20-30 րոպե պահել, դիմակը մաքրել տաք ջրով եւ դեմքը լվանալ սառը ջրով:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ»

06.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031