Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածքները վտանգված են». ցուցարարները շարժվում են դեպի Բաղրամյան 26 (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հուլիս 07,2016 12:40

Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկել է «Ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի» քաղաքացիական նախաձեռնության բողոքի երթը, որի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նոր Հայաստան» փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաեւ մյուս քաղբանտարկյալներին՝ Գեւորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին եւ այլոց:

Ցուցարարները բարձրաձայնում են, որ քաղբանտարկյալները, մասնավորապես՝ Ժիրայր Սեֆիլյանը, առաջինն է բարձրաձայնել ապրիլյան պատերազմում հայկական կողմի տարածքային կորուստների մասին, այդ պատճառով իշխանությունների հրամանով նա կալանավորվել է, որպեսզի չիրականացնի կորցրած տարածքներն ազատագրելու նախաձեռնությունը:

Ազատության հրապարակում ցուցարարներին մոտեցավ Վալերի Օսիպյանը, տեղեկացնելով, որ ակցիան արտոնված չէ, սակայն ոստիկանությունը կաջակցի եւ կուղեկցի ցուցարարներին, հորդորով, որ վերջիններս քայլեն Բաղրամյան պողոտայի ձախ մայթեզրով եւ չօգտագործեն վիրավորական արտահայտություններ: Ցուցարարները խոստացան ընդառաջ գնալ ոստիկանության խնդրանքին: Այժմ նրանք շարժվում են դեպի նախագահական նստավայր:

SAM_4259 SAM_4256 SAM_4252 SAM_4251 SAM_4250 SAM_4249 SAM_4248 SAM_4247

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031