Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմաց իրենց բողոքն արտահայտելուց հետո մի խումբ քաղաքացիներ շարժվեցին դեպի Սողոմոն Տարոնցի 7-րդ շենք, որտեղ օրեր առաջ կացնահարվել են Թագուհի Մանսուրյանը, նրա մայր Կարինե Մանսուրյանը եւ հայր Վաչագան Մանսուրյանը: Կատարվածի մեջ կասկածվում է Թագուհի Մանսուրյանի նախկին ամուսին Վլադիկ Մարտիրոսյանը:
Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։





Կարդացեք նաև
«Կանանց ռեսուրսային կենտրոնի» սեռական բռնության ճգնաժամային ծառայության ծրագրերի պատասխանատու Տաթեւիկ Աղաբեկյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց Մանսուրյանների հարեւանների անտարբերությունը. «Բացարձակապես ոչ մեկ դուրս չի եկել, ոչ մեկ ոստիկանություն չի զանգել: Թագուհու հայրը մի կերպ կարողացել է տուն մտնել սողալով ու ինքն է կանչել ոստիկանություն: Այն ոստիկանությունն է վերադարձել այստեղ, որ իրենց բերել է հարցաքննությունից հետո այդ ուշ ժամին»:
Մանսուրյանների հարեւանուհին էլ լրագրողներին հայտնեց, որ դեպքի օրը՝ հուլիսի 8-ին, մոտ կես ժամ ձայներ է լսել, սակայն ո՛չ դուրս է եկել, ո՛չ ոստիկանություն է զանգահարել. «Ես իրենց հետ շփում չեմ ունեցել, չգիտեմ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ




































































