Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կացնահարված Մանսուրյանների հարեւանուհին մոտ կես ժամ ձայներ է լսել, սակայն տնից դուրս չի եկել (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Հուլիս 13,2016 16:20

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմաց իրենց բողոքն արտահայտելուց հետո մի խումբ քաղաքացիներ շարժվեցին դեպի Սողոմոն Տարոնցի 7-րդ շենք, որտեղ օրեր առաջ կացնահարվել են Թագուհի Մանսուրյանը, նրա մայր Կարինե Մանսուրյանը եւ հայր Վաչագան Մանսուրյանը: Կատարվածի մեջ կասկածվում է Թագուհի Մանսուրյանի նախկին ամուսին Վլադիկ Մարտիրոսյանը:

Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։

IMG_3725 IMG_3722 IMG_3719 IMG_3715 IMG_3712 IMG_3711 IMG_3706 IMG_3703 IMG_3704 IMG_3696 IMG_3702 IMG_3695 IMG_3694 IMG_3692 IMG_3687 IMG_3684 IMG_3682 IMG_3681

Yndem_yntanekan_brnutyan_1 Yndem_yntanekan_brnutyan_2 Yndem_yntanekan_brnutyan_3 Yndem_yntanekan_brnutyan_4 Yndem_yntanekan_brnutyan_5Ցուցարարները նախ մոմավառություն կատարեցին Մանսուրյանների բնակարանի դիմաց: Մինչ քաղաքացիների մոմավառությունը շենքի շքամուտքում՝ դռան դիմաց եւ աստիճաններին արդեն հանգած տասնյակ մոմեր կային: Այնուհետեւ քաղաքացիները շենքի պատերին գրառումներ արեցին՝ մասնավորապես՝ «Ֆեմինիստական վրեժ», «Հերիք ա լռեք», «Այստեղ մարդկանց են կացնահարել», «Հարեւաններիս մորթում են, ինձ ի՞նչ», «Աղջկան պաշտպանած մայր» եւ այլն: Նրանք նաեւ նշել էին «Շտապ օգնություն» ծառայության եւ ոստիկանության հեռախոսահամարները՝ կողքը գրելով «Պետք կգա»:

«Կանանց ռեսուրսային կենտրոնի» սեռական բռնության ճգնաժամային ծառայության ծրագրերի պատասխանատու Տաթեւիկ Աղաբեկյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց Մանսուրյանների հարեւանների անտարբերությունը. «Բացարձակապես ոչ մեկ դուրս չի եկել, ոչ մեկ ոստիկանություն չի զանգել: Թագուհու հայրը մի կերպ կարողացել է տուն մտնել սողալով ու ինքն է կանչել ոստիկանություն: Այն ոստիկանությունն է վերադարձել այստեղ, որ իրենց բերել է հարցաքննությունից հետո այդ ուշ ժամին»:

Մանսուրյանների հարեւանուհին էլ լրագրողներին հայտնեց, որ դեպքի օրը՝ հուլիսի 8-ին, մոտ կես ժամ ձայներ է լսել, սակայն ո՛չ դուրս է եկել, ո՛չ ոստիկանություն է զանգահարել. «Ես իրենց հետ շփում չեմ ունեցել, չգիտեմ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031