Լրահոս
Օրվա լրահոսը

Ժակլին Բիսեթ. «8 տեսակ «ԱրմԱս» հայկական գինի եմ փորձել, հիացած եմ»

Հուլիս 16,2016 23:00

Աշխարհահռչակ կինոդերասանուհի Ժակլին Բիսեթը հիացած է հայկական գինիներով: «ԱրմԱս» համալիրում ծանոթանալով հայկական գինեգործական ավանդույթներին` համաշխարհային կինոյի հայտնի աստղը Aravօt.am-ի հետ զրույցում նշեց. «Ութ տեսակ «ԱրմԱս» հայկական գինի եմ փորձել, հիացած եմ հայկական գինիներով: Իհարկե, գինիների գիտակ չեմ, բայց գինին արկած է»: Կինոդերասանուհին հատկապես հավանեց «ԱրմԱս» գինիներից «Ոսկեհատն» ու «Կարմրահյութը»:

jaklin-biset3

Ժակլին Բիսեթին հայկական գինեգործական ավանդույթները ներկայացրեց «ԱրմԱս» ընկերության տնօրեն Վիկտորիա Ասլանյանը: Կինոդերասանուհին հատկապես տպավորված էր նրա ջերմ ընդունելությունից և հաջողության հասնելու մասին հետաքրքիր պատմությունից. «Հիացմունքով լսում էի այս գեղեցիկ կնոջը`Վիկտորիային, ով մեզ պատմում էր հաջողության պատմության, տոկունության մասին: Ֆրանսիայում խաղողի այգիներում եղել եմ, բայց նման ուժի տեր անձնավորության չեմ հանդիպել»:

jaklin4

Ժակլին Բիսեթը շրջեց գինու գործարանում, ծանոթացավ գինու պատրաստման ողջ գործընթացին` խաղողից մինչև գավաթ, տեխնոլոգիաներին և տակառով հնեցման ավանդույթներին: Նա արժանացավ նաև տակառից համտես անելու պատվին: Իսկ տառակների վրա հազարավոր մակագրությունների կողքին «հանգրվանեց» նաև Ժակլին Բիսեթինը:

jaklin-biset1

Խոսելով հայաստանյան տպավորությունների մասին` կինոաստղը նշեց. «Հիանալի այցելություն էր, ափսոս փոքր-ինչ կարճ: Ամենից շատ ինձ դուր եկավ այստեղի ջերմությունը: Ես անպայման հայաստանյան տպավորություններս կփոխանցեմ իմ` Լոս Անջելեսի հայ ընկերներին:

Հարցին` ինչո՞վ զարմացրին համաշխարհային կինոաստղին, Վիկտորիա Ասլանյանը պատասխանեց. «Զարմացնող է մեր իրականությունը. գինեգործության, կոնյակագործության և այգեգործության ոլորտի վերածնունդը, մշակույթն ու ժառանգությունը: Պատմությունը, որ մենք ունենք, ոչ միայն բիբլիական լեգենդն է Նոյան տապանի մասին, այլ ունենք ապացույցներ, որ առաջին գինեգործներն ենք, առաջին այգեգործները,  արտակարգ որակ ենք ապահովել, նույնը կարող ենք անել այսօր, դեռ ավելին»: Վիկտորիա Ասլանյանը կարևորեց հայկական գինեգործության ոլորտի ճիշտ մատուցումն ու ներկայացումը. «Մենք ԱրմԱսում փորձում ենք զբոսաշրջությունը, ագրոտուրիզմը, գինու տուրիզմը զարգացնել, որ կարողանանք այդ ամենը ճիշտ ներկայացնել ու վստահություն ստեղծել, որ ապահովված է որակը, մաքրությունը: Այստեղ մենք հիշողություն ենք կերտում, հնարավորություն տալիս, որ մարդիկ ընկերներով ու ընտանիքներով այստեղ ունենան լավ հիշողություններ և դրա մասին պատմեն: Իրենք ակամայից դառնում են բրենդի դեսպաններ»:

jaklin-biset2

Վիկտորիա Ասլանյանը հորդորում է բոլորին պատմել հայկական գինեգործական ավանդույթների մասին` վստահեցնելով, որ դա բոլորիս գործն է:

Հետաքրքրվեցինք` հաճա՞խ են «ԱրմԱս»-ում հյուընկալվում նման հանրահայտ մարդիկ, գործադիր տնօրենը պատասխանեց. «Ամեն հյուրէլ մեզ համար կարևոր է: Իհարկե, ոգևորվում ենք, երբ հյուընկալում ենք հանրահայտ մարդկանց` Ժակլին Բիսեթ, Հրանտ Թոխատյան, Վահե Բերբերյան,  բազմաթիվ դեսպաններ, գինեգործներ, այգեգործներ, գինու սիրահարներ»: Վիկտորիա Ասլանյանը վստահ է, որ այժմ հայկական  գինեգործության վերածնունդն է. «Ունենք  ժամանակակից արտադրանք, որակ, որ կարող ենք հպարտորեն մատուցել միջազգային շուկայում»:

Վիկտորիա Ասլանյանը փաստեց, որ Հայաստանում ստեղծված են արտակարգ պայմաններ խաղողի աճեցման համար. «30 շերտ տարբեր հողեր, 300 օր արև, ցուրտ ձմեռներ, տաք ամառներ, ամառային պաղ երեկոներ: Ունենք արտակարգ խաղող, ժամանակակից գործարաններ, որ այդ խաղողները ճիշտ մթերում և արտակարգ գինիներ ենք պատրաստում»:

Նաև սա է պատճառը, որ «ԱրմԱս»-ը կարճ ժամանակահատվածում միջազգային 17 հեղինակավոր մրցանակների է արժանացել, օրինակ` «Դեկանտեր 2015» մրցանակի:

«ԱրմԱս»-ն իր արտադրանքն արտահանում է Լոս Անջելես, Բեռլին,  Բրյուսել, Մոնրեալ, շուտով նաև Տոկիո և Ռուսաստան:

jaklin-biset5

Վիկտորիա Ասլանյանը հայկական շուկայում մրցակիցներ չի ցանկանում փնտրել, համոզված է, որ պետք է թիմով աշխատել. «Մենք ասում ենք, որ մեր մրցակիցները Ֆրանսիական, իտալական գինիներն են և օղին: Մենք պիտի լինենք թիմ, հատկապես որպես գինեգործներ: Ներքին շուկան պիտի աճեցնենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031