Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մի պնդում հերքվեց. գիշերը գազային գրոհ չեղավ (Տեսանյութ)

Հուլիս 20,2016 07:46

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը հուլիսի 17-ին գրաված եւ պատանդներ պահող «Սասնա ծռեր» նախաձեռնության անդամները տարբեր ահազանգերով պարբերաբար կոչ են անում մարդկանց դուրս գալ փողոց. երեկ առավոտյան էին լուրեր տարածել, թե իրենց վրա հարձակում է սպասվում, նաեւ երեկոյան:

Վերջին պնդումը «Սասնա ծռեր»-ից մեկը՝ «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում հիմնավորել էր այսպես, թե իրենք տեղեկություն ունեն այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են գազային գրոհի. «Ռուսական «Ալֆա» ջոկատ է գալիս՝ 65 հոգուց բաղկացած, ՌԴ-ից. «Գիշերը գազային գրոհ է լինելու: Անգամ մեզ տեղեկացնում են, թե որ մասից է լինելու գրոհը՝ ենթակայանի մոտից եւ ՊՊԾ գնդի հետեւի պատի կողմից»:

Մինչդեռ գիշերը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ  ԱԼՖԱ-ի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. «ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը պաշտոնապես հայտարարեց, որ հերքում է լուրը»:

Գիշերը հանգիստ է անցել՝ առանց միջադեպերի: Գազային գրոհ չեղավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031