Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց կոնգրեսական Ջիմ Կոստային

Հուլիս 21,2016 19:07

Հուլիսի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը, այն զարգացնելու ուղղությամբ համատեղ ձեռնարկվող ջանքերը։ Այդ առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց երկու երկրների օրենսդիր մարմինների միջև հաստատված ակտիվ համագործակցությունը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Ջիմ Կոստային` Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ջանքերի համար։

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ կոնգրեսմեն Կոստան նշեց, որ, տարիներ ի վեր ԱՄՆ Կոնգրեսում հետամուտ լինելով Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերին, ուրախ է Հայաստան այցելելու և առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու և տարածաշրջանային խնդիրների ու դրանց լուծման ուղիների շուրջ մտքեր փոխանակելու հնարավորության համար։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախարար Նալբանդյանն ու կոնգրեսական Կոստան մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը Ջիմ Կոստային ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, ս.թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Ջիմ Կոստան նշեց, որ ԱՄՆ-ն` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակելու է ջանքերը` ուղղված հիմնահարցի բացառապես բանակցային ճանապարհով լուծմանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031