Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական խնդիրները` երեխաների նկարներում (ֆոտոշարք)

Հուլիս 23,2016 11:40

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանի կենդանաբանական այգում նշել են «Նկարչական օր» ամենամյա միջոցառումը: Մրցույթին մասնակցել են 5-16 տարեկան ավելի քան 1500 երեխա և պատանի:

«Նկարչական oրն» ամենամյա Համահայկական նկարչական 9-րդ մրցույթ-նախագծի շրջանակում իրականացվող միջոցառում է։

Painting Day 2016 (5)

«Այս նկարների օգնությամբ ամեն օր մասնագիտական բառապաշարով քննարկվող բնապահպանական խնդիրները գույն և բովանդակությունեն ստացել` դառնալով առավել ազդեցիկ ու սթափեցնող: Բնապահպանական խնդիրների մասին պատմող այս նկարներումանսահման սեր ու լավատեսություն կա: Սրանք են ապագային ուղղված մեր «կանաչ» նախաձեռնությունների հաջողության կարևորագույն նախապայմանները»,-ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

Painting Day 2016 (3)

«Այս միջոցառումը  մարդկությանն ուղղված կոչ է՝ պահպանել բնությունը: Երեխաների  պատկերացրած միջավայրը նման է իրենց  հեքիաթների աշխարհին: Նրանք նկարում են այն՝ ինչ երազում են: Այդ աշխարհում բնությունը մարդկանց, կենդանիների և բուսական աշխարհի տունն է, որտեղ  մարդը կենդանիների հաշվին չի ընդլայնում իր կենսատարածքը, չի ոչնչացնում անտառը, չի փոխում գետերի հունը… ավելին՝ խնամում և պահպանում է շրջակա միջավայրը:  Վաղվա սերունդը նկարների միջոցով բարձրաձայնում է աշխարհին սպառնացող վտանգների մասին»,- ասելէ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Նկարչական օր-2016»-ի շրջանակում ամփոփվել են նաև Համահայկական 7-րդ և 8-րդ մրցույթների արդյունքները: Մրցանակ է ստացել 24 պատանի:

Painting Day 2016 (2)

Համահայկական նկարչական 9-րդ մրցույթի արդյունքների ամփոփումը նախատեսված էիրականացնել հոկտեմբերին՝ «Արևորդի» միջազգային բնապահպանական կինոփառատոնի շրջանակում։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031