Այսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ առաջին հերթին պետք է ներկայացնեն ոստիկանների հրաժարականները. «Եթե մենք ունենք շուրջ 20 հազար ոստիկան, որոնք օգտագործվում են խաղաղ ցուցարարների դեմ, այդ ոստիկանների ծառայությունը պետք է իրականացվի մեր սահմաններին: Մեր սահմաններին չպետք է կանգնած լինեն 18-20 տարեկան երեխաները եւ նրանք չպետք է այնտեղ գնդակահարվեն: Այնտեղ պետք է ունենանք պայմանագրային զինծառայողներ: Եթե կարողանում ենք ունենալ 20 հազար ոստիկանական բանակ, որոնց օգտագործում ենք քաղաքացիներին ճնշելու համար եւ սպասարկելու Սերժ Սարգսյանի գործունեությունը, ապա մենք այդ ոստիկաններից պետք է հրաժարվենք: Մեր առաջին քայլը պետք է լինի այն, որ ոստիկանները վայր դնեն իրենց լիազորությունները: Սարի թաղի գործողությունները ցույց տվեցին, որ մեր ոստիկանությունն ահաբեկչական կազմակերպություն է ՀՀ-ում, եւ ով անդամակցում է այդ կազմակերպությանը, նա դեմ է հայ ժողովրդի շահերին, դեմ է Արցախի պաշտպանությանը, դեմ է հայ մանուկին, մեր ազգային շահերին»:

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հավելեց. «Եթե որեւէ մեկը Անդրիասի ծունկերին է խփում, քաղաքացին ինքնապաշտպանության իրավունք ունի»:

Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանը վստահեցրեց, որ քաղաքական դաշտը ապականվել է 94-ի զինադադարից հետո, բիրտ ուժը միշտ է կիրառվել քաղաքացիների նկատմամբ, բայց միշտ լռել են: Քաղաքական դաշտը տարիների ընթացքում սկսում է փոշիանալ ու վերածվում է նրան, ինչ տեսնում ենք. «Քաղաքական դաշտում ցեղասպանության ենթարկելու գործողություններ են եղել: Ես քաղաքական գործիչ չէի, եկա, դարձա քաղաքական գործիչ, որովհետեւ «Ժառանգության» գրասենյակը փակ էր, ու այդ ժամանակվա դահիճը Քոչարյանն էր: Քաղաքական դաշտի ոչնչացումը տեղի է ունեցել 94-ից»: Նա ասաց, որ հիմա նոր փուլ ու ովքեր կհանձնեն քաղաքական քննությունը, կդառնան քաղաքական լիդերներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































Իսկ դու Րաֆֆի, այդ քո ասած քաղաքական քննությունից վաղուց ես կտրվել:Այն ժամանակ էլ ժողովուրդը քեզ հավատաց,եկավ քո հետևից…և ինչի՞հասավ-ՈՉՆՉԻ:Այս վերջին դեպքերին ու՞ր էիր-չկաիր: Հարցը նրանումն է,որ չունենք քաղաքական լիդեր:Մենք ունենք միայն ու միայն իրենց շահերը հետապնդող լիդերիկներ