Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Ռիչարդ Միլսը կարևորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը

Օգոստոս 10,2016 13:29

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ Միջազգային զարգացման հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Դեբորա Գրիսերին:

Վարչապետը շնորհավորել է տիկին Գրիսերին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նա իր աշխատանքային մեծ փորձը լավագույնս կներդնի ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար: Վարչապետը կարևորել է ԱՄՆ կառավարության՝ անցած տարիների ընթացքում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած օժանդակությունը և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: Գործադիրի ղեկավարը նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկելու ԱՄՆ-ի հետ համատեղ նոր նախագծերի իրականացման հնարավորությունները՝ տեղեկացնելով, որ ներկայում ընթացքի մեջ են հաջողությամբ իրականացվող մի շարք ծրագրեր:

Դեսպան Միլսը կարևորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման, երկու երկրների միջև առևտրային ու ներդրումային կապերի ամրապնդման ու խորացման: Դեսպանն առանձնացրել է հատկապես զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը և նշել, որ ներկայում դիտարկվում են նշված ուղղություններով նոր բաղադրիչներ ներառելու հնարավորություններն ու առաջարկները:

Կարևորելով ԱՄՆ օժանդակությունը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում նշված ոլորտներում էական առաջընթացի հասնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031