Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական բյուջեի միջոցները սկսել են քչություն անել. «Ժողովուրդ»

Օգոստոս 16,2016 12:13
byuje

ՀՀ կառավարությունը շարունակում է ծախսել Հայաստանի պետական բյուջեում չեղած գումարները։ Ինչպե՞ս, այսպես, պետական բյուջեով այս տարվա համար ծրագրված 1 տրիլիոն 427 միլիարդ 277 միլիոն գումարներից երեկվա դրությամբ արդեն ծախսվել էր 819 միլիարդ 323 միլիոն դրամը։

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պետական բյուջեի առաջին կիսամյակի հաշվետվությունը, որում պաշտոնապես արձանագրված է, որ պետական բյուջեի ծախսային մասով կատարողականը կազմել է 92 տոկոս։ Այսինքն՝ առաջին կիսամյակի համար պետական բյուջեի պլանով նախատեսված է եղել ծախսել 687 միլիարդ 113 միլիոն դրամ։ Սակայն առաջին կիսամյակում ՀՀ կառավարությունը պետական բյուջեի կատարման համար կարողացել է փաստացի հատկացնել 631 միլիարդ 817 միլիոն դրամ։ Ու այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը չի կարողանում պլանավորված գումարները հավաքագրել, դրա համար էլ պետական բյուջեի միջոցները սկսել են քչություն անել, հաստատվում է նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվությամբ։

Մյուս կողմից, երբ ուսումնասիրում ենք առանձին ոլորտների ծախսերը, կրկին բավական ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։ Այսպես՝ ողջ տարվա կտրվածքով պետբյուջեում բնակարանային շինարարություն եւ կոմունալ ծառայություններ նպատակի համար նախատեսված է 34 միլիարդ 813 միլիոն դրամ։ Այդ գումարից բնակարանային շինարարության համար նախատեսված է 7 միլիարդ 510 միլիոն դրամ, 24 միլիարդ 31 միլիոն դրամը՝ ջրամատակարարման, 2 միլիարդ 360 միլիոն դրամը՝ փողոցային լուսավորության եւ 911 միլիոն դրամը՝ ոչ մի դասի մեջ չմտնող բնակարանային շինարարության համար։ Վերը նշված ընդհանուր գումարից երեկվա դրությամբ ծախսվել է 11 միլիարդ 593 միլիոն դրամը, իսկ 23 միլիարդ 220 միլիոն դրամը դեռ նոր պետք է ծախսեն:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031