Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Թոխատյան. «Ինձ իշխանություններն այնպիսի մի լավություն չեն արել, որ ես լեզուս պապանձված նստեմ իմ տեղը». «Հրապարակ»

Օգոստոս 23,2016 11:41

«Հրապարակի» հարցերին պատասխանում է դերասան, պրոդյուսեր, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հրանտ Թոխատյանը։

– Չե՞ք կարծում, որ մշակույթի գործիչը պետք է այսօր լինի

ժողովրդի մեջ, ժողովրդի կողքին, հարթակից կոչեր անի, ելույթներ ունենա։ Դուք էլ, կարծեք, պարփակվել եք ավագանու անդամի Ձեր լիազորությունների շրջանակում։ Չե՞ք կարծում, որ արժե դուրս գալ փողոց, կանգնել ժողովրդի կողքին եւ, ինչու չէ, նաեւ հանրահավաքներ հրավիրել։

– Բավականին բարդ հարց եք տալիս՝ ոչ այն իմաստով, որ ես չեմ ուզում լինել այդ կարգավիճակում։ Հավատացեք, ավագանի լինելը հեչ կապ չունի, ինձ շատերը պարբերաբար փորձում են մեղադրանքներ առաջադրել՝ նույն Ֆեյսբուքում, ինձ անվանելով ծախված եւ այլն, եւ այլն… Բայց, հավատացեք, ես միգուցե այն, եզակի չէի ասի, քիչ մարդկանցից եմ, ով որեւէ մեկից որեւէ կախում չունի։ Ու ես որեւէ մեկից վախենալու, քաշվելու որեւէ առիթ չունեմ։ Եվ ինձ իշխանություններն այնպիսի մի լավություն չեն արել, որ ես լեզուս պապանձված նստեմ իմ տեղը։ Երբե՛ք։ Եվ ես այդ մասին ասում եմ ազատ ու բացեիբաց, որովհետեւ դա իրոք այդպես է։

Ուրիշ հարց է, որ պետք է ասպարեզ դուրս գալ միայն այն դեպքում, դա իմ անձնական կարծիքն է, երբ կարող ես մարդկանց առաջարկել որեւէ ծրագիր առ այն, թե ուր պետք է շարժվել։ Հասկանո՞ւմ եք, մենք այսօր չունենք այն ծրագիրը, որով որեւէ ազնիվ մեկը՝ լինի կուսակցություն կամ անձ, կամ խմբավորում, կփորձի համախմբել մարդկանց եւ գնալ առաջ։ Հենց այնպես գնամ-կանգնեմ հարթակում որպես ի՞նչ։ Հասկացանք, բոլորս գոռացինք, որ վարչախումբը վատն է, իշխանությունները՝ նույնպես, պետք է փոխել նրանց… բա հետո՞, ո՞րն է լինում մեր մյուս քայլը։ Չի եկել որեւէ ուժ, որը կասի, թե իշխանափոխությունից հետո, երբ լուսաբաց լինի, ինչ ենք անում, ինչ է լինելու մեր երկրում։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Իսկ գովազդային վահանակների վարձակալման տալու հնարավորությունը…

  2. Համո says:

    Միգուցե ճիշտ ես, Հրանտ ջան, բայց ոնց ա ստացվել, որ ՀՀԿ-ական ես… մենակ անկեղծ ասա…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031