Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հայրը դիմավորել է Արթուր Ալեքսանյանին

Օգոստոս 28,2016 18:14 Share

«Զվարթնոց» օդանավակայանում  օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին դիմավորել է արցախյան հերոս, ապրիլյան պատերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը:

Հիշեցնենք, որ Ռիոյում, պարգևատրման արարողության ժամանակ Արթուր Ալեքսանյանը պատվո հարթակ էր բարձրացել՝ շապիկին Ռոբերտ Աբաջյանի նկարը:

Այս քայլը Աբաջյանները կրկնակի հերոսություն էին որակել, իսկ Ալեքսանդր Աբաջյանը նշել էր՝ «Սպասում եմ Արթուրը վերադառնա հայրենիք, գնամ ձեռքը սեղմեմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել