Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան․«25 տարի առաջ անկախության հռչակումը հանրության համար դեկլարատիվ էր»

Սեպտեմբեր 21,2016 19:45

«Հասարակությունը սկսել է ավելի բովանդակային ընկալել անկախությունը»,- սեպտեմբերի 21-ին «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նա նշեց, որ 25 տարի առաջ անկախության հռչակումը հանրության համար դեկլարատիվ էր․ «Մենք մոռացանք, որ այս ամենը պետք է համապատասխան բովանդակությամբ լցվի։ Այդ խնդիրը կա հիմա նաեւ Գերմանիայում՝ շատ ավելի իներտ են նրանք, որոնք ապրել են Արեւելյան Գերմանիայում։ Եթե պատկերացնենք, որ վաղը միանում են Հյուսիսային եւ Հարավային Կորեաները, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վիճակում կգտնվեն հյուսիսային կորեացիները, չեն իմանա, թե ինչ կարելի է անել։ Այդ անձնական պատասխանատվության բացակայությունը, երբ որ ուղղվում էր վերեւ,

եւ երբ որ դա կատարվում էր ազգային հանրապետությունների միջոցով՝ չէ՞ որ մենք պատասխանատու չէինք մեր անվտանգության համար, մենք պատասխանատու չէինք մեր արտաքին քաղաքականության համար՝ ընտրելու ո՞վ է մեր ընկերը, ով է մեր թշնամին։ Եվ քանի որ մենք ունակ չգտնվեցինք գնալ նոր ճանապարհով, կարողանալ այդ պորտալարը կտրել, որովհետեւ մինչեւ պորտալարը չես կտրում, երեխան կյանք չի ստանում։ Ունակ չգտնվեցինք գտնել նոր ճանապարհներ, մենք շատ արագ վերադարձանք նախկին միակուսակցական համակարգին, մեր արդարադատությունը, պատժիչ օրգանները, բոլորը մնացին նույն ձեւով»։
Ռուբեն Բաբայանը համարում է, որ հասարակական գիտակցությունը շատ արագ է զարգանում եւ տանում է ճիշտ ուղով․ «Մարդիկ սկսում են հասկանալ, որ իրենք են պատասխանատու իրենց ճակատագրի համար, իրենց երկրի համար, իրենք են պահանջատել, որ պետք չէ ման գալ փրկիչ, որ պետք չի ման գալ հովանավոր, որ եթե դու թույլ եղար, քեզ հետ երբեք հաշվի չեն նստի։ Եվ երբ այս գիտակցությունը կդառնա ավելի լայն, ավելի մեծ զանգվածներ կընդգրկվեն, հնարավոր չէ, որ Հայաստանի քաղաքական դաշտում փոփոխություններ չկատարվեն»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930