Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում ով էր Շերլոկ Հոլմսը

Սեպտեմբեր 24,2016 12:26

Շերլոկ Հոլմսի կերպարը ստեղծել է բրիտանացի գրող Արթուր Կոնան Դոյլը։ Նրա աշխատանքները՝ նվիրված Շերլոկ Հոլմսին, համարվում են դետեկտիվ ժանրի դասական օրինակներ։ Շերլոկ Հոլմսի մասին ընդհանուր առմամբ գրվել է 56  պատմվածք եւ 4  վեպ։

Շերլոկ Հոլմսի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր եւ հեռուստասերիալներ։ 2017-ի ամենասպասված իրադարձություններից է բրիտանական Շերլոկ Հոլմսի նոր եթերաշրջանը: Արդեն շրջանառության մեջ է դրվել նաեւ թրեյլերը: Դետեկտիվ Հոլմսի մասին բազմաթիվ հետաքրքիր  փաստեր կան: Օրինակ՝ այն, որ Շերլոկ Հոլմսի IQ-ն 190 էր, այսինքն՝ այնքան, ինչքան նրա հայրենակից սըր Իսահակ Նյուտոնինը:

Աղբյուրների մեծամասնությունը փաստում է, որ Արթուր Կոնան Դոյլը  իր գրական հերոսի անունը վերցրել է հին բրիտանական Shearlock ազգանունից, որը նշանակում է բաց գույնի մազերի գանգուրներ, ոմանք էլ ասում են, որ գրողին ոգեշնչել է հանրահայտ ջութակահար Ալֆրեդ Շերլոկը: Մեկ այլ վարկածի կողմնակիցները պնդում են, որ Շերլոկ անունը ծագել է հանրահայտ կրիկետ խաղացողներ  Շերվինի եւ Շեկլոկի ազգանունների համադրությունից:

 

Արթուր Կոնան Դոյլը՝ Շերլոկ Հոլմսի պատմությունների հեղինակը:

Արթուր Կոնան Դոյլը՝ Շերլոկ Հոլմսի պատմությունների հեղինակը:

Իմիջիայլոց, ըստ  Գինեսի ռեկորդների գրքի՝ Շերլոկ Հոլմսը հայտնվել է 254 ֆիլմերում եւ հեռուստաշոուներում: Internet Movie  բազայում ավելի մեծ թիվ է հիշատակվում` 292: Շերլոկ Հոլմսին մինչեւ հիմա մարմնավորել են 90 դերասաններ՝ տարբեր ֆիլմերում եւ սերիալներում: Կա մեկ այլ հորինված հերոս, որ դարձյալ հաճախ է հայտնվում ֆիլմերում, ի տարբերություն Հոլմսի՝ նա մարդ չէ: Խոսքը Դրակուլայի մասին է:

sherlock sherlock2 sherlok-holms-i-doktor-vatson-korol-shantazha03 sherlokl1

Որսորդի հայտնի գլխարկը, որ տարբեր ֆիլմերում կրում է Շերլոկ Հոլմսը, ի սկզբանե նշված է եղել  Դոյլի մոտ, այն նկարել էր գծանկարիչ Սիդնի Պեդջետը, որը Հոլմսի մասին պատմվածքների նկարներ էր նկարում տարբեր ամսագրերի համար:

Շերլոկ Հոլմսի արձանը եւ թանգարանը՝ Շվեյցարիայի Մեյրինգեն քաղաքում:Շերլոկ Հոլմսն ավագ եղբայր ունի՝ Մայքրոֆտ Հոլմսը, նա նույնիսկ ավելին կարող է անել, քան եղբայրը, ու ավելի հնարամիտ է, բայց հայտնիության դափնիները միայն Շերլոկին են պատկանում: Ինչ վերաբերում է Մայքրոֆտ Հոլմսին, նրա մասին հիշատակվում է Կոնան Դոյլի երկու՝ «Հույն թարգմանիչը» եւ «Բրյուս Պարտինգտոնի գծագրերը» պատմություններում:

Հոլմսի նախնիների ու ընտանիքի մասին քիչ բան է հայտնի։ «Թարգմանչի դեպքը» պատմվածքում Հոլմսն ասում է. «Նախնիներս գավառական կալվածատերեր էին եւ ապրում էին երեւի թե նույն կյանքով, որը բնորոշ է իրենց դասին»: Հոլմսը նաեւ հիշատակում է, որ իր տատիկը ֆրանսիացի գեղանկարիչ-բատալիս  Օրաս Վերնեի քույրն էր։ Ինչ վերաբերում է նրա եղբայր Մայքրոֆտ Հոլմսին, նրանից մեծ էր յոթ տարով եւ աշխատում էր արտաքին գործերի նախարարությունում։ Նաեւ «Նորվուդի կապալառու»-ում հիշատակվում է երիտասարդ բժիշկ Վերները՝ Հոլմսի հեռավոր բարեկամը: Հոլմսի այլ բարեկամների մասին հիշատակումներ չկան։

sherlok-poxoc

Բեյքեր սթրիթ 221-Բ-ում Շերլոկ Հոլմսի թանգարանն է գործում:

Շերլոկ Հոլմսը ժամանակին ապրել է  Բեյքեր սթրիթում: Նա վարձել էր բնակարան՝ Բեյքեր սթրիթ 221-Բ (221b Baker Street) հասցեում: Այժմ այդ վայրում գրական հերոսին նվիրված թանգարան է գործում:

Ըստ kulturologia.ru-ի 

«Առավոտ» օրաթերթ

21.09.2016թ.

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930