Լրահոս
Օրվա լրահոսը

Ով էլ ընտրվում է ԱՄՆ-ի նախագահ, նա ԱՄՆ-ի համար է ընտրվում, այլ ոչ թե մեր սիրուն աչքերի. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 11,2016 12:42

Քլինթոնամետները տխրել էին, քանի որ Քլինթոնի հաղթանակը Ղարաբաղի հարցի ու հայության օգտին կլիներ։ Թրամփի կողմնակիցների կարծիքով, միլիարդատեր թեկնածուի հաղթանակը շատ նպաստավոր կլինի… Ռուսաստանի ու Պուտինի համար։

Թե ինչու պետք է Թրամփի հաղթանակը օգուտ լինի Պուտինին, թրամփամետները չէին բացատրում։ Միզուցե, փաստարկների սղության պատճառով էր, որ մեկ էլ շուռ տվեցին, թե բա Թրամփը համարյա հայ է։ Կամ հայկական արմատներ ունի։ Կամ, որ նրա քարոզարշավի փողը մի ամերիկահայ միլիարդատեր է տվել։ Մի խոսքով, հայկական արյուն կա մեջը։

Սկսենք երեւի նրանից, թե Թրամփը հայերին շատ է սիրում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի առայժմ գործող նախագահ Բարաք Օբաման ծագումով Քենիայից է, նրա ազգուտակի մեծ մասը՝ տատով հանդերձ, Քենիայում են բնակվում։ Թող մեկն ասի, թև քենիաամերիկացի լինելու հանգամանքը ինչ է տվել Քենիայի ժողովրդին։ Միլիարդներ են հոսել այնտեղ, ներդրումներ են արել, հարեւան երկրների տարածքներից պոկել, նվիրել են։ Ոչ մի նման բան. ինչպիսին եղել են հարաբերությունները, այնպիսին էլ մնացել են։ Միգուցե միայն Օբամայի պապենական գյուղն է այս տարիների ընթացքում զբոսաշրջիկների եւ լրագրողների ուշադրության հաշվին մի քիչ փող աշխատել։

Նույնը Հայաստանի դեպքում է։ Անհասկանալի է, թե ինչից ելնելով են որոշում, որ այս կամ այն թեկնածուն օգուտ կամ վնաս է տալու Հայաստանին։ Ով էլ լիներ ԱՄՆ-ի նախագահը, դա գործնականում ազդեցություն չի ունենալու հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ Ով էլ ընտրվում է ԱՄՆ-ի նախագահ, նա ԱՄՆ-ի համար է ընտրվում, այլ ոչ թե մեր սիրուն աչքերի։

Շատ է խոսվում Դոնալդ Թրամփի էքսցենտրիկ բնավորության, Ռուսաստանի հանդեպ մեղմ, գրեթե եղբայրական վերաբերմունքի, մահմեդականներին չսիրելու մասին։ Դա նշանակություն չունի։ Նա կարող է էքսցենտրիկ հայտարարություններով, օրիգինալ մտքերով, պաթոսային ճառերով գրավել ընտրողների համակրանքը, բայց նա ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում կես սանտիմետր անգամ չի կարող շեղվել ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից, որոնք արդեն տասնամյակներ շարունակ գործում են։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ  

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930