Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկային բեռի ավելացում է». տնտեսագետը՝ 1000-ական դրամ գանձելու մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 11,2016 13:01

«Խնդիրը լուծողը բյուջեն է, այլ միջոց, որը կբերի հարկային բեռի ավելացման, ընդունելի չէ: Սա հարկային բեռի ավելացում է: Սա հարկ է լինելու՝ բերեք ԱԺ՝ կտեսնեք, որ հարկ է լինելու»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում անդրադառնալով զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին օգնելու նպատակով յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ պարտադիր կերպով գանձելու` ՊՆ-ի նախագծին, ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ եթե այդ գումարը հավաքագրվելու է նվիրատվության սկզբունքով, ապա այն պետք է լինի կամավոր. «Մի կրակի ձեռքն արդեն ընկանք՝ կենսաթոշակային հիմնադրամ ստեղծեցին: Ովքեր դարձան դրա մասնակից, չգիտեն՝ կստանա՞ն այդ գումարը, թե չէ: Կա ֆինանսների նախարարություն եւ բյուջե, նաեւ սոցապ նախարարություն: Բերեք դրեք այդ նախարարության բյուջեի մեջ: Համոզված եմ՝ ոչ ոք զոհված եւ վիրավոր զինծառայողի ընտանիքին օգնության հարցում չի ասի, թե չի ուզում վճարել, բայց բոլորս էլ ուզում ենք, որ այդ օգնությունն իսկապես տեղ հասնի: Հետեւաբար, պետական լծակներ օգտագործենք դրա համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930