Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն հաստատել է Հայաստանում կուտակիչ կայանների զարգացման գործում արագացված աջակցություն ցուցաբերելու հանձնառությունը»

Հունիս 16,2026 16:20 Share

«Ունենք լավ լուրեր՝ այս օրերին արտաքին գործերի նախարարն այցով գտնվում է Եվրոպական միությունում։ Արտաքին գործերի նախարարների ձեւաչափով տեղի են ունեցել քննարկումներ, եւ Եվրոպական միությունը հաստատել է հանձնառությունը՝ Հայաստանում կուտակիչ կայանների զարգացման գործում արագացված աջակցություն ցուցաբերելու համար»,- ԱԺ նստաշրջանում 2025 թվականի բյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ մենք մեծ քայլերով շարժվելու ենք դեպի էներգետիկ ավելի լայն անկախություն եւ ավելի հուսալի անվտանգություն, որովհետեւ արդեն հայտնի փաստ է, որ մասնավորապես արեւային էներգետիկայի ոլորտում մենք ունենք անսահմանափակ պոտենցիալ։ Մեզ մնում է պարզապես այդ պոտենցիալն իրացնել, եւ իրացնելու այդ հնարավորություններն այսօր առարկայանում են»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նրա խոսքով՝ կառավարության ծրագրով կուտակիչ կայանների ոլորտում ներդրումներն արագացնելու եւ խթանելու միջոցառումներ են իրականացվելու։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930