Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջան համայնքի խոշորացման արդյունքում զարգացման ծրագրեր են իրականացվում

Նոյեմբեր 11,2016 21:50

Փետրվարին Դիլիջան համայնքը խոշորացվել է, քաղաքը շրջակա 6 գյուղերի հետ կազմել է մեծ համայնք: Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը հայտնեց, որ խոշորացումը հնարավորություն է տվել Դիլիջան համայնքում իրականացնել դրամաշնորհային 3 ծրագիր: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը 1 միլիոն 700 հազար դոլար դրամաշնորհ է հատկացրել բարեփոխումներ իրականացնելու համար:

dilijani-qaxaqpet-armen-santrosyan

Նա ասաց, որ Դիլիջան համայնքի մաս կազմող 6 գյուղերի նախկին ղեկավարների, այդ համայնքներում Դիլիջան համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչների, բնակչության հետ հանդիպումների ժամանակ որոշվել է նշված գումարն ուղղել գյուղերի փողոցների գիշերային լուսավորության եւ աղբահանության խնդիրների լուծմանը: Նույն կերպ կընդլայնվի Դիլիջան քաղաքի փողոցային լուսավորության ցանցը, ներկայիս 1700 սյան փոխարեն քաղաքի փողոցներում կտեղադրվի 3500 սյուն: Տեղադրված գիշերային լուսավորության լամպերը կլինեն էներգախնայող:

Նույն ծրագրի շրջանակներում ձեռք են բերվում աղբատար 3 մեքենա եւ աղբամաններ, գյուղական բնակավայրերում այսուհետ նորմալ աղբահանություն կիրականացվի: Դիլիջան համայնքը նախկինում տեխնիկական քիչ միջոցներ ուներ, ծրագրով այդ բացը կլրացվի: Ձեռք է բերվում 12 եւ 24 մետր բարձրացվող աշտարակներով 2 մեքենա, որոնք կօգտագործվեն փողոցների լուսավորության ցանցի կառուցման համար, բազմաֆունկցիոնալ 2 էքսկավատոր, գրեյդեր, 20 տոննանոց ինքնաթափ մեքենա, 2 ինքնաթափ փոքր մեքենա, ձյուն մաքրող-հավաքող մեքենա, թրթուրավոր տրակտոր, սրբող-հավաքող վակուումային մեքենա, ձյուն հավաքող բազմաֆունկցիոնալ մեքենա: Ծրագրի շրջանակներում նաեւ 3 համայնքների դպրոցներում կկառուցվեն ռոբոտաշինության լաբորատորիաներ:

Դիլիջան համայնքի ղեկավարի խոսքերով՝ համայնքը հաղթել է եվրոպական ծրագրի մրցույթում, դրամաշնորհով Դիլիջան համայնքին կտրամադրի 6-7 ավտոբուս:

Դիլիջանը համայնքապետարանը ԻԴԵԱ հիմնադրամի հետ մասնակցել, հաղթել է տուրիզմի զարգացման ծրագրերի մրցույթում, այդ նպատակով Դիլիջանին կհատկացվի 1 միլիոն 400 հազար եվրո :

Արմեն Սանթրոսյանը հայտնեց. որ Դիլիջան համայնքի մաս կազմող 6 գյուղերի ներհամայնքային ճանապարհները բարվոք չեն, դրամաշնորհով ստացվող շինարարական տեխնիկան թույլ կտա համայնքների ճանապարհները բարեկարգել: Այս տարվա գարնանը գյուղերում նորոգվել են դեպի հեռագնա արոտավայրեր տանող ճանապարհները:

Տարբեր աղբյուրների ֆինանսավորմամբ ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր են իրականացվել Հաղարծին, Թեղուտ , Խաչարձան, Աղավնավանք գյուղերում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930