Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը Ժնեւում քննարկումներ է ունեցել ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Նոյեմբեր 23,2016 11:42 Share

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 22-ին Ժնեւում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղար Պատրիս Ժիլբերի եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկայի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացման, գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերը: Միաժամանակ, ուշադրություն է դարձվել խոշտանգման եւ վատ վերաբերմունքի մյուս ձեւերի կանխարգելման, այդ ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հետ կապված հարցերին:

Արման Թաթոյանը ներկայացրել է նաեւ սահմանադրական եւ օրենսդրական նոր լուծումները, ինչպես նաեւ Պաշտպանի կանխարգելիչ դերի ուժեղացման անհրաժեշտությունը:

Կողմերը երկուստեք կարեւորել են նաեւ ազատությունից զրկման վայրերում վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված գործունեության ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաեւ հատուկ զեկույցներով վերհանված հարցերը ներկայացնելու անհրաժեշտությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել