Լրահոս
Օրվա լրահոսը

Անժելա Խաչատրյան. «Կոնկրետ պայմանավորվածությունների մասին վաղ է խոսել»

Նոյեմբեր 30,2016 20:20

«Երբ կլինեն հստակ պայմանավորվածություններ եւ որոշումներ, մենք հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ: Քանի դեռ պաշտոնական հայտարարություններ չկան, նման հրապարակումները մտացածին ենք համարում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խարատրյանն անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ «Ազատ դեմոկրատներ» եւ «Համախմբում» կուսակցությունները տևական ժամանակ բանակցում են նախընտրական դաշինք կազմելու ուղղությամբ, սակայն վերջնական համաձայնություն չի հաջողվում կայացնել:

«Բանակցություններ, քննարկումներ տարբեր քաղաքական ուժերի հետ, այո, ընթանում են: Մենք դա համարում ենք նորմալ քաղաքական գործընթաց, որն իրականացնում են կուսակցությունները`ընտրություններից առաջ: «Ազատ դեմոկրատները» արդեն մի քանի ամիս է հրապարակային ներկայացնում են, որ ցանկություն կա ներկայացնել լայն համախմբում ապահովող ցուցակ: Ուստի գնում են հանդիպումներ եւ քննարկումներ»,- ասաց մեր զրուցակիցը:

Կոնկրետ հանգրվանների մասին խոսելն Անժելա Խաչատրյանը դեռ վաղ է համարում. «Կարծում եմ, կոնկրետ հանգրվանների մասին խոսելը դեռեւս վաղ է: Քննարկումները կարծում եմ դեռ կշարունակվեն: Կոնկրետ պայմանավորվածությունների, կարծում եմ, ականատես կլինենք եկող տարեսկզբին»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը հստակեցրեց, որ «Ազատ դեմոկրատները» դաշինքներ կկազմեն միայն գաղափարական հենքով եւ կհամագործակցեն ազատական գաղափարախոսություն կրող ուժերի հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930