Լրահոս
Օրվա լրահոսը

«Համախմբումում» անուններ չեն տալիս

Դեկտեմբեր 05,2016 14:36

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չի եղել, մենք փոխադարձ հարգանք ունենք միմյանց նկատմամբ, բայց պաշտոնական քննարկում իրենց հետ չի եղել, դա բառիս բուն իմաստով սուտ տեղեկատվություն է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլի այն հրապարակումները, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դիմել է իրենց՝ համագործակցության համար:

Ստեփան Մարգարյանն ասաց, որ «Համախմբումն» այս պահին քննարկումների մեջ է`տարբեր ուժերի հետ. «Անուններ չեմ կարող տալ, որովհետեւ քննարկումներ են դրանք: Կարծում եմ՝ մոտ ժամանակներս արդեն հայտարարությամբ հանդես կգանք ու շուտով կիմանանք, թե կոնկրետ ում հետ ենք համագործակցում»:

Ստեփան Մարգարյանն ասաց, որ «ՔՊ-Լուսավոր Հայաստան-Հանրապետություն» կուսակցությունների ձեւավորվող դաշինքի հետ որեւէ քննարկում չեն ունեցել, ավելին, այդ դաշինքին միանալու առաջարկ էլ չի եղել. «Մենք իրենց հետ որեւէ կոնտակտ, քննարկում չենք ունեցել: Ոչ՛ իրենց,  ոչ մեր կողմից նախաձեռնություն չի եղել»:

«ՔՊ-Լուսավոր Հայաստան-Հանրապետություն» դաշինքի մասով էլ ասաց. «Այդ հասարակությունը պետք է նրանց ընդունի, ոչ թե մենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031