Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Հրաչյա Ռոստոմյանի եւ Ռուբեն Հայրապետյանի «ջրերը մի առվով չեն հոսում»

Դեկտեմբեր 14,2016 16:40

Այսօր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի տարեվերջյան ասուլիսում հարց հնչեց, թե ինքը կատարելո՞ւ է իր խոստումը՝ կապված Հայաստան ֆուտբոլի մասնագետներ (ըստ հարցը տվող լրագրողի՝ ֆուտբոլիստներ: Ա. Հ.) հրավիրելու հետ եւ ինչո՞ւ իր եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ջրերը մի առվով չեն գնում:

«Ջրեր… առու: Ինքն է ջրի բիզնեսով զբաղվում, ես ջրի բիզնես չունեմ, որ մի առվով գնա կամ չգնա: Դուք նայո՞ւմ եք, թե ես ինչ եմ ասում, կամ չեմ ասում: Ես ֆուտբոլիստների անուն չեմ տվել, ասել եմ՝ մասնագետների հետ կքննարկենք: Ինձ ճանաչողները, չեմ կարծում, թե կարող են մտածել, թե ես իմ միտքը կարող եմ փոխել, կամ ջրերի ուղղությունը փոխել: Դա բացառվում է: Ես իմ իրավունքները լավ գիտեմ եւ շարունակելու եմ իմ ասած բոլոր խոսքերը տանել առաջ», – պատասխանեց նախարարը եւ ավելացրեց, որ ինքը Ռուբեն Հայրապետյանի հետ հանդիպելու ցանկություն չունի, իսկ եթե նա հանդիպելու ցանկություն ունենա, իր համար դժվար չէ:

Մեկ այլ հարցի, թե անկախության 25 տարիների ընթացքում ի՞նչն է պատճառը, որ նախարարությունը ֆուտբոլի ֆեդերացիային ֆինանսական ոչ մի աջակցություն ցույց չի տալիս եւ ինչո՞ւ ֆուտբոլի ոչ մի դպրոց պետական չէ, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Ֆուտբոլի ֆեդերացիան ֆինանսական ոչ մի խնդիր չունի, քանի որ մեծ գումարներ է ստանում մարզաձեւի միջազգային կազմակերպություններից: Եթե խնդիրներ ունենա, մենք նրան անպայման կօգնենք: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, այդ առումով ֆուտզալի հետ քննարկում եղել է եւ հաջորդ տարի կունենանք ֆուտզալի մասնագիտացված մարզադպրոց, իսկ մեր համալիր մարզադպրոցներում կլինեն մինի ֆուտբոլի մարզիչների հաստիքներ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031