Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց միջազգային օրը նշվեց մասսայական հեծանվային զբոսանքով

Մարտ 09,2017 10:40

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան մարտի 8-ին հեծանվային զբոսանք էին կազմակերպել Երեւանում, որին մասնակցեցին տարբեր տարիքային խմբերի, մասնագիտությունների եւ նախասիրությունների տեր մի քանի տասնյակ կանայք եւ տղամարդիկ: Նրանց բոլորին միավորում է մեկ բան՝ առողջ ապրելակերպը: Մեկնարկից առաջ մասնակիցները Երեւանի փողոցներում ծաղիկներ նվիրեցին կանանց եւ աղջիկներին:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հեծանիվն առողջ ապրելակերպի տարածման կարեւոր բաղկացուցիչներից մեկն է, ինչով նախարարությունն զբաղվում է տարիներ ի վեր: Այսօրվա նախաձեռնության նպատակը հեծանվի միջոցով առողջ ապրելակերպի քարոզչություն է: Ընդ որում, հեծանիվը ոչ միայն առողջության գրավական է, այլեւ լուծում է մի ամբողջ շարք այլ խնդիրներ, այդ թվում նաեւ՝ բնապահպանական: Որքան շատ մարդու համար հեծանիվը դառնա որպես ամենօրյա հիմնական փոխադրամիջոց, այնքան մենք ավելի մաքուր օդ ու պարզ երկինք կունենանք: Սա առաջին հերթին վերաբերում է մայրաքաղաքի կենտրոնին, որը գերծանրաբեռնված է մեքենաներով, դրանցից արտանետվող թունավոր գազերով: Հեծանվից օգտվելով՝ մեր քաղաքացիները նաեւ հսկայական ժամանակ կարող են խնայել Երեւանի փողոցների մշտական խցանումների պայմաններում»:

Հրաչյա Ռոստոմյանի խոսքերով, սիրողական հեծանվավազքի մեկնարկներ մարզերում ավելի շատ մարզերում են կազմակերպվում, որովհետեւ այնտեղ ազատ տարածություններն ավելի շատ են ու հնարավորությունները՝ մեծ: «Նախարարության նպատակը սիրողական հեծանվային սպորտը եւ զբոսաշրջությունը հանրապետության ամբողջ տարածքում զարգացնելն է, ինչը մեծապես կնպաստի նաեւ Հայաստանում զբոսաշրջությունն ընդհանրապես զարգացնելուն: Եվ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են», – ասաց նախարարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031