Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիշա Սարգսյան. «Մենք ունենք բավարար ուժ, կամք և վճռականություն` ջրի երես հանելու ընտրախախտումներն ու անարդարությունները»

Դեկտեմբեր 18,2016 22:38

Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ Գրիշա Սարգսյանը վերջերս հանդես էր եկել 2017 թ. ընտրությունները ազատ և արդար անցկացնելու կոչով ու պահանջով` նշելով, որ հենց ընտրությունների ելքով է պայմանավորված մեր երկրի ապագան ու Հայաստան պետության զբաղեցրած դիրքը աշխարհի առաջադեմ երկրների շարքում:

«Այս մի քանի ամսում հարկավոր են լրջագույն փոփոխություններ ու մոտեցումներ»,- նորից շեշտեց Գրիշա Սարգսյանը: Նա նշեց. «Ես արդեն Սահմանադրական փոփոխություններով և նոր ընտրական օրենսդրությամբ հաստատված չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պարտավորություն եմ ստանձնել և հստակ պայմանավորվածություններ եմ ձեռք բերել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

Մենք արդեն անցել ենք վճռական գործողությունների և համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների` մեր ասոցիացիայի շուրջ 100 անդամներ արդեն անդամագրվել ու հատուկ դասընթացներում դիտորդական առաքելություն իրականացնելու գիտելիքներ ու հմտություններ են ձեռք բերել, որպեսզի ողջ ծավալով կարողանանք աջակցել ընտրական գործընթացներին և ջրի երես հանել ընտրախախտումները:

Ուզում եմ հավաստիացնել, որ մենք ունենք բավարար ուժ, կամք, խիզախություն  և վճռականություն` ջրի երես հանելու ընտրախախտումները և կսատարենք այն քաղաքական ուժին, որը լրջագույն և ազնիվ մոտեցում կցուցաբերի մեր երկրի համար կարևորագույն այդ շրջափուլում և ի զորու կլինի երկիրն ու տնտեսությունը դուրս հանելու խորը ճգնաժամից:

Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031