Լրահոս
Օրվա լրահոսը

Օր ծերության մեկը լոտո է վաճառում, մյուսը՝ կիտրոն, մեկն էլ՝ ծխախոտ

Հունվար 26,2017 16:00

Մինչ կուսակցությունների տաք գրասենյակներում քաղաքական կյանքը եռում է, իշխանամետ ու ընդդիմադիր գործիչներն էլ, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, մարդկանց կյանքը բարելավելու մեկը մյուսից ճոխ-ճոխ խոստումներ են տալիս, շատ թոշակառուներ  10 աստիճան սառնամանիքին օրվա ապրուստն են հոգում:

Օր ծերության մեկը լոտո է վաճառում, մյուսը` կիտրոն, մեկ այլ տարեց մարդ էլ` ծխախոտ: Նրանք պետության վրա հույս դնել չեն կարող. ստացած կենսաթոշակով կենսաապահովման նվազագույն զամբյուղը չեն կարողանում լցնել: Անգամ այս ցուրտ օրերին էլ առեւտրի են դուրս գալիս, որպեսզի գազի, լույսի ու մնացած հոգսերը կարողանան հոգալ: Ցուրտը հեշտ հաղթահարելու եւ օրը կարճացնելու համար էլ երբեմն-երբեմն ննջում են:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ»

25.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031