Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մահացած հայտնաբերված Շավարշ Գալստյանը բռնի մթնոլորտում է զոհվել». Ժաննա Ալեքսանյան (Տեսանյութ)

Հունվար 26,2017 13:49

«Ինչո՞ւ պետք է նախորդ տարում բանակում ինքնասպանության տասներեք դեպք լիներ, բնականաբար՝ դա բռնության մթնոլորտի հետեւանք է»,-«Մեդիա կենտրոնում» այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

Ըստ նրա՝ Վիգեն Սարգսյանը ստանձնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, առաջնահերթ պետք է խոսեր կյանքի իրավունքի խախտման դեպքերի մասին. «Երեկվա դեպքը, երբ զինվորին հայտնաբերել են ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով: Զարմացա, որ ժամեր անց այն որակվել էր որպես «ինքնասպանության հասցնել»: Դա ինձ համար կասկածելի է: Էլ չասած՝ սոցիալական ծանր վիճակը. զինվորը մոր հետ էր ապրում հանրակացարանում»:

Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ երեկ մահացած հայտնաբերված Շավարշ Գալստյանը բռնության մթնոլորտում է զոհվել. «Շատ հնարավոր է՝ մեղք էլ չուներ…ինչո՞ւ պետք է մայրը որդու հույսով ապրեր, որդուն էլ սպանեցին»: Ալեքսանյանի խոսքով՝ նման խնդիրները նախարարի համար առաջնահերթություն պետք է լինեն, հանրությանն էլ պետք է բացատրվի, թե ինչ հանգամանքներում են զոհվում զինծառայողները:

Միաժամանակ, Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ վերջին տարիներին ՊՆ-ն անհամեմատ ավելի թափանցիկ է աշխատում. «Նախկին նախարարը ջանքեր դրեց այդ ուղղությամբ փոփոխություններ կատարելու համար: Կարծում եմ՝ ավանդույթը կշարունակվի»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031