Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն Արփինե Հովհաննիսյանին. «Կալանավորվածներին եւ դատապարտյալներին տրամադրվող սննդի ապահովումն ուսումնասիրել»

Փետրվար 02,2017 12:47

Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց., որ քրեակատարողական համակարգի ներկայիս վիճակը բավական հարցեր է առաջացնում: Նա նաեւ ասաց, արդարադատության նախարարի պարբերաբար տրամադրող տեղեկատվությունից պարզ է դառնում, որ խնդիրներ կան կալանավորվածների, դատապարտյալների սննդի ապահովման գործընթացում: Վարչապետի խոսքերով՝ «Շարունակական են կոռուպցիոն ռիսկերը հանձնուքների տրամադրման հարցում, ինչպես նաեւ դատապարտյալների համաչափ տեղաբաշխումը: Այս խնդիրները պահանջում են համակարգային եւ հստակ լուծումներ»:

Կարեն Կարապետյանն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց ուսումնասիրել քրեակատարողական համակարգին վերապահված որոշ գործառույթներ՝ կալանավորվածներին եւ դատապարտյալներին տրամադրվող սննդի ապահովումը, մասնավոր կազմակերպություններին պատվիրակելու հնարավորությունը:

Վարչապետը հանձնարարեց մշակել հանձնուքների տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու նոր գործիքակազմեր:

Բացի այս, նշված ուղղությամբ վարչապետը հանձնարարեց՝ «Ապահովել քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համաչափ տեղաբաշխելու համար քրեակատարողական ծառայության բոլոր ռեսուրսների օգտագործումը՝ ուղղված թե նորաբաց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ամբողջական շահագործմանը, թե քրեակատարողական ծառայողների ներկայիս քանակակազմի համապատասխան բաշխմանը քրեակատարողական հիմնարկներում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728