Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքից ազատվել են Բժշկասոցիալական փորձաքննության համակարգի մի շարք աշխատակիցներ

Փետրվար 02,2017 16:48

Բժշկասոցիալական փորձաքննության  համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում աշխատանքից ազատվել են  գործակալության տարածքային բաժինների  9 աշխատակից:

Ազատվածների թվում  երեքը  բժշկասոցիալական փորձաքննության  տարածքային հանձնաժողովների նախագահներ են, մյուսները՝ բժիշկ-փորձագետներ, բուժվիճակագիրներ:

Նշենք, որ 2017թ. հունվարի 23-ից վերսկսվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների ժամանակավորապես կասեցված աշխատանքները` դրանց ընթացքը կազմակերպելով խիստ վերահսկողությամբ:

Հաստատվել են նոր սպասարկման տարածքները, նորմացույցերը և աշխատանքային ժամանակացույցը:

Յուրաքանչյուր տարածքի համար, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հանձնարարությամբ,  նշանակվել են պատասխանատու աշխատակիցներ, որոնք կանոնակարգում են հանձնաժողովների կողմից իրականացվող գործընթացը, անմիջականորեն հետևում են փորձաքննությունների արդյունքում կայացվող որոշումների օրինաչափությանը, ապահովում են հաշմանդամության սահմանման չափորոշիչների առավելագույնս հստակ և հիմնավորված կիրառումը՝ միաժամանակ տրամադրելով քաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն և պարզաբանումներ:

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728