Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Լուկաշենկոն հարցականի տակ է դրել իր երկրի ներկայությունը ԵՏՄ-ում». ԱՊՀ երկրների Կովկասի բաժնի վարիչ. «Ժողովուրդ»

Փետրվար 11,2017 10:31

ԱՊՀ երկրների Կովկասի բաժնի վարիչ, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը հայտարարել է, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցականի տակ է դրել իր երկրի ներկայությունը ԵՏՄ-ում:

«Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայումս այրում է կամուրջները, որը փաստացի խաչ է քաշում նրա քաղաքական ապագայի վրա: Մոսկվան կամ Իսրայելը որեւէ ազդեցություն ունենալ չեն կարող: Սակայն պետք է հասկանալ, որ այսպիսի գործողությունները դառնում են անհամատեղելի հենց Բելառուսի ներսում Լուկաշենկոյին սատարման հետ: Այն քայլերը, որոնք Լուկաշենկոն արել է, եւ որոնք չեն համընկնում ռուս-բելառուսական հարաբերությունների հետ, դարձնում են անհնար միացյալ պետության գոյությունը,- ասել է նա` հավելելով,- Ռուսաստանն ուղղակի չի կարող թույլ տալ, որ Լուկաշենկոյի պես գործիչը ստեղծի լուրջ խնդիրներ ռուսական տնտեսության զարգացման համար: Այսպիսի պայմաններում կարող է դրվել նրա փոխարինման հարցը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728