Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական արտադրության «Զանգի» հավելվածը «Mobile World Congress»-ին ներկայացրել է մի շարք նորություններ

Փետրվար 28,2017 14:53

Բարսելոնայում ընթանում է հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ցուցահանդեսը` «Mobile World Congress»-ը, որին այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը: Ցուցահանդեսում իր տաղավարն ունի նաև հայկական արտադրության «Զանգի» հավելվածը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «Զանգի» հավելվածի տաղավար, ծանոթացել ընկերության առաջարկած նորություններին:

Ինչպես հաղորդում են ընկերության ներկայացուցիչները, երեկվանից մեծ հետաքրքրություն է նկատվում տաղավարի նկատմամբ, ինչը ենթադրում է առաջիկայում միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնում, ընկերության ճանաչելիության բարձրացում։

«Զանգի»-ի տաղավարում ներկայացված են ընկերության ամենաթարմ նորությունները: Թողարկվել է «Զանգի»-ի վեբ տարբերակը, որը օգտատիրոջը հնարավորություն է տալիս միևնույն հաշիվն (accout) օգտագործել ոչ միայն սմարթֆոնից ու պլանշետից, այլև համակարգչի դիտարկչից: Մյուս նորությունը «Զանգի»-ի «desktop» հավելվածն է: Հասանելի է դարձել նաև «group chat»-ի հնարավորությունը:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728