Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ժողովրդական միջոցներ՝ աղիներից գազերի դուրսբերման համար

Մարտ 02,2017 12:30

1.Մաղադանոս- 4 թեյի գդալ մաղադանոսի արմատները լցնել 1/2 բաժակ եռման ջրի մեջ եւ թողնել 8-10 ժամ` թրմվելու։ Հետո քամել եւ խմել 1 ճաշի գդալ 3-4 անգամ օրվա ընթացքում, 20 րոպե առաջ մինչ ուտելը։

2.Դաղձ – Վերցնել դաղձի չոր կամ թարմ տերեւները (2 ճաշի գդալ) եւ վրան լցնել 2 բաժակ եռացրած ջուր: Թողնել 30 րոպե թրմվելու: Քամել եւ խմել 1/2-1 բաժակ օրական 2-3 անգամ, 20 րոպե առաջ մինչ ուտելը։

3.Օշինդր դառը-1 թեյի գդալ մանրացրած չոր տերեւների վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, թողնել թրմվելու 30 րոպե։ Քամել եւ ընդունել 1 գդալ` օրական 3 անգամ, 15 րոպե առաջ մինչ ուտելը։

4.Օշինդր դառը` մեղրով- Վերցնել 1 ճաշի գդալ չոր թփերի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թողնել 15 րոպե, քամել եւ վրան ավելացնել 1 թեյի գդալ մաքուր մեղր։ Խմել աղեփքանքի դուրս բերման համար։ Կարելի է օշինդրի թփերի փոշին լցնել կերակրի մեջ առավոտյան-ճաշին-երեկոյան։

5.Կղմուխ (ՊպՉÿրՌս)- 20-30 գրամ արմատը լցնել 1 լիտր եռման ջրի մեջ, որպեսզի ստացվի արմատի եփուկ։ Քամել եւ ընդունել աղեփքանքի դեպքում։

6.Կղմուխի արմատի փոշին եւս օգտակար է, այն խառնել մեղրի հետ եւ ընդունել օրական 5-ական գրամ` ընկճված մարսողական աղեփքանքի ժամանակ։

7.Վայրի գազարի սերմի փոշին նույնպես խորհուրդ է տրվում: Այն պետք է ընդունել 1-ական գրամ, օրական 3 անգամ։ Ընդունել որպես գազամուղ միջոց, ինչպես նաեւ վատ մարսման ժամանակ` մարսմանը նպաստող փոշի։

8.Հում կարտոֆիլի հյութը ամենալավ աղեփքանքից ազատվելու միջոցներից մեկն է եւ շատ հիվանդությունների (մարսողական կարգի) բուժիչ է հանդիսանում, ինչպես օրինակ՝ ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման, վատ մարսողության, մարսողության խանգարման, այրուցքի, նաեւ ստամոքսի գազերի կուտակման բուժման համար։ Խմել 1 բաժակ հում կարտոֆիլի հյութը առավոտյան սոված ժամանակ: Հյութի ընդունումից հետո անհրաժեշտ է կես ժամ պառկել եւ 1 ժամ հետո կարելի է նախաճաշել: Խմել կարտոֆիլի հյութը 10 օր անընդհատ, հետո 10 օր ընդմիջել եւ նորից 10 օր կրկնել նույն կերպ եւ դարձյալ նույնը կրկնել որոշ ժամանակ: Այս բուժման եղանակը հաճախակի բերում է լավ արդյունքի:

9. 1 ճաշի գդալ սամիթի սերմերը մանրացնել եւ 1,5 բաժակ եռացրած ջրում թողնել 1 ժամ, քամել եւ ընթացքում խմել այն։

10.Վերցնել 5 գրամ սամիթի սերմ, 20 գրամ մանրացրած մատուտակի արմատ։ Այս խառնուրդից վերցնել 1 գդալ, եփել եռման ջրում եւ դնել մի կողմ, ծածկել կտորով։ Խմել 1/2 բաժակ՝ ուտելուց 1 ժամ հետո։ Այս թուրմը ունի փորկապությունը թուլացնող հատկություն։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

01,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031