Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանն ու Ռիչարդ Միլզը այցելել են «Զառ» ուսումնական կենտրոն

Մարտ 03,2017 20:35

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մարտի 3-ին մասնակցել են ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ իրականացվող շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու դեսպան Միլզը նաև շրջել են ուսումնական կենտրոնի տարածքում, ծանոթացել ընթացող աշխատանքներին:

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել  է հայ-ամերիկյան հարաբերություններին՝ շեշտելով, որ  երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների պայմաններում այս տարիների ընթացքում պաշտպանական բնագավառում համագործակցության շրջանակներում հաջողությամբ իրականացվել են և շարունակվում են իրականացվել տարբեր ծրագրեր:

«Հայկական խաղաղապահ ուժերի ուսումնական կենտրոնը մեր ամերիկյան գործընկերների օժանդակության շնորհիվ առաջիկա ամիսների ընթացքում ամբողջովին կվերակառուցվի և նոր տեսք կստանա: Սա պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան ակտիվ և արդյունավետ համագործակցության հերթական վկայություններից մեկն է:

Մեր խաղաղապահները «Զառ» ուսումնական կենտրոնի հիմնավերանորոգումից և տեխնիկական վերազինումից հետո հնարավորություն կունենան իրենց վարժանքները և առաքելություններին նախապատրաստությունն իրականացնել բարելավված և ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններում»,- ասել է նախարարը՝ երախտագիտություն հայտնելով ամերիկյան կառավարությանը, ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության ինժեներական կորպուսին, Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը պաշտպանական համագործակցության, ռազմական կցորդի գրասենյակներին` որոնց անմնացորդ ջանքերի շնորհիվ իրականություն է դարձել նախագիծը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն իր հերթին նշել է, որ ծրագիրը հայ-ամերիկյան երկարամյա սերտ բարեկամության վերջին դրսևորումներից մեկն է: «Այս տարի մենք տոնում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը:  Այս բարեկամության առանցքային անկյունաքարերից մեկը մեր ռազմական համագործակցությունն է և մեր պաշտպանական կառույցների միջև վստահության հիմքի վրա ձևավորված կապերը, որոնք նշանավորելու համար մենք այսօր հավաքվել ենք այստեղ»,- ասել է դեսպանը:

«Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները և վերապատրաստումը:

«Զառ» ուսումնական կենտրոնի վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով: Առաջին փուլում հիմնովին վերանորոգվելու է «Զառ» ուսումնական կենտրոնի եռահարկ հիմնական մասնաշենքը: Շինարարության հաջորդ փուլերի ընթացքում նախատեսվում է ուսումնական կենտրոնի ճաշարանի, պարսպի կառուցումը:

ՀՀ ՊՆ ֆինանսավորմամբ իրականացվելու են հետևյալ աշխատանքները` գազամատակարարում, ջրամատակարարում, էներգահամակարգի վերակառուցում, կոյուղու և սեպտիկ հորի կառուցում:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031