Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ եք նեղում մեզ, բայց մենք միայն ուրախանում ենք». Զուրաբյանը՝ կանանց (Տեսանյութ)

Մարտ 08,2017 16:31

Այսօր Հայ ազգային Կոնգրես-ՀԺԿ դաշինքը «Կանայք հանուն խաղաղության» խորագրով միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցում էին դաշինքի կին թեկնածուները: Միջոցառմանը ներկա էր նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը:

«ՀԺԿ-ի, ՀԱԿ-ի կանայք միշտ շատ ակտիվ են եղել, նույնիսկ անձնազոհաբար պայքարել են հանուն արդարության: Մաղթում եմ լավ, հաջող քարոզարշավ եւ հաղթանակ՝ հանուն մեր երկրի»,- Մարտի 8-ը շնորհավորեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Դաշինքի 4-ր հորիզոնականը զբաղեցնող Զոյա Թադեւոսյանը խոսեց կանանց եւ տղամարկանց հավասարության մասին. «Երբ Աստված ստեղծեց մարդուն, առանց խտրականության ստեղծեց կատարյալ կնոջը, գենդերային անհավասարության հարց այնտեղ չկար: Հետագայում մահկանացու տղամարդը որոշեց գենդերային անհավասարություն դնել, հետո աստիճանաբար հաղթահարել: Աստծո առաջ մենք բոլորս հավասար ենք, ունենք հավասար իրավունքներ եւ այսօր աշխարհի շատ երկրներում տեսնում ենք, թե կանայք ինչ հսկայական դերակատարում ունեն հասարակական, տնտեսական կյանքում: Հայ ընտանիքում կինն ամենասիրված էակն է եւ երեխա ժամանակ, եւ հետո որպես ընտանիքի մայր»:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ եթե կանայք գեղեցկության առումով անգերազանցելի էին, հիմա սկսել են տղամարդկանց նեղել այլ առումով. «Օրինակ, աշխարհում անցկացրած վերջին քննությունների արդյունքները ցույց տվեցին, որ կանայք շատ ավելի լավ են հանձնում քննությունները, եւ ոչ միայն հումանիտար բնագավառներում, այլեւ նաեւ ֆիզիկայի, մաթեմատիկայի, բնական գիտությունների բնագավառում, քան տղամարդիկ: Շատ եք նեղում մեզ, բայց մենք միայն ուրախանում ենք դրա համար»: Նա մաղթեց, որ ՀՀ-ում կինը ստանձնի նույն դերը, ինչ ժողովրդավարական երկրներում:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ չի հասկանում, թե ինչու են Մարտի 8-ին շնորհավորում կանանց. «Պետք է շնորհավորել մեզ՝ տղամարդկանց, որ վայելում ենք այն երջանկությունը, սերը, որի միակ աղբյուրը դուք եք՝ կանայք, մեր մայրերը, քույրերը, դստրերը»:

Դաշինքի տղամարդիկ գեղեցիկ վարդեր նվիրեցին կանանց՝ «խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսի ներքո:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031