Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան նախատեսում է բողոք ներկայացնել ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ՝ ընդդեմ Նիդերլանդների

Մարտ 14,2017 12:27

Թուրքիան պատրաստվում է Նիդերլանդների դեմ բողոքի հայց ներկայացնել միանգամից երեք միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և Եվրոպայի Խորհուրդ: Այս մասին հաղորդում է Hurriyet Daily News պարբերականը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին:

Աղբյուրների տվյալներով՝ Թուրքիան նախատեսում է վերոնշյալ միջազգային ինստիտուտներին դիմել այն կապակցությամբ, որ Նիդերլանդները, ինչպես կարծում են թուրքական իշխանությունները, խախտել են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթները:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիդերլանդներին սպառնացել է դիվանագիտական պատժամիջոցներով և հայտարարել, որ պատրաստ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ թուրք նախարարների ելույթներն արգելու համար:

«Մենք ձեզ հետ կվարվենք ճիշտ այնպես, ինչպես դուք վարվեցիք մեզ հետ: Մենք թույլ չենք տա նիդերլանդցի դիվանագետներին ու դեսպաններին տեղափոխող ինքնաթիռներին օգտվել մեր օդային տարածքից կամ վայրէջք կատարել մեզ մոտ»,- իր հերթին հայտարարել է փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031