Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանի շտաբը լուրջ մտավախություն ունի, որ քվեարկության ընթացքում կարող են տեղի ունենալ խախտումներ

Մարտ 22,2017 15:48 Share

Թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) «Ծառուկյան» դաշինքից առաջադրված թեկնածու Տիգրան Ուրիխանյանը հանդիպեց վստահված անձանց առաջին խմբի հետ: Կա լուրջ մտավախություն, որ քվեարկության պրոցեսում և հատկապես հաշվարկի ժամանակ կարող են տեղի ունենալ որոշակի խախտումներ:

Այդ պատճառով Ուրիխանյանի շտաբը ընտրական տեղամասերում աշխատող մարդկանց մեծ կազմ է նախապատրաստել, որոնք խիստ հսկողություն են սահմանելու տեղերում, նկարահանելու են ողջ ընթացքը և արձանագրելու են յուրաքանչյուր խախտում:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր խախտում ընտրության ժամանակ սահմանում է քրեական պատասխանատվություն:

Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել