Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «Մենք կգնանք պայքարի առանց իմ՝ ցուցակում գտնվելու, ինչը նշանակում է, որ չեն գրանցում նրանց, ումից վախենում են»

Մայիս 03,2026 22:08 Share

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը արձագանքել է ԿԸՀ-ի այսօրվա նիստում իրեն նախընտրական ցուցակում չգրանցելուն։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցեց ինձ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախընտրական ցուցակում, չնայած ՀՀ ընտրական օրենսգրքի 80 հոդվածը սահմանում է, որ ուսումնառությունը որեւէ արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունում համարում է հարգելի բացակայություն։

Հետեւաբար, հարցը հիմա քննվում է դատարանում՝ մենք դիմել ենք դատարան։ Վստահ եմ, որ «ոջիլ» իշխանությունների դատարանը բնականաբար նույն որոշումը կկայացնի եւ մենք կգնանք պայքարի առանց իմ՝ ցուցակում գտնվելու, ինչը ոչինչ չի նշանակում։ Ընդամենը նշանակում է այն, որ չեն գրանցում նրանց, ումից վախենում են։

Գրանցեիք, այ վախկոտներ»,- ասել է նա։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031