Նախընտրական պայքարից դուրս գալու մասին է հայտարարել «Ալյանս» կուսակցությունը՝ տեղեկացնելով, որ ԿԸՀ են ներկայացրել ինքնաբացարկի դիմումը։
«Բոլոր այն կուսակցությունները, որոնք չունեն նվազագույն շենը հաղթահարելու հնարավորություն և շարունակելու են մասնակցել, ապահովում են Նիկոլի ու նրա դավաճանական խմբակի հաղթանակի համար անհրաժեշտ փոշիացված բոնուսային ձայները։ Նիկոլը վերարտադրվելու այլ հնարավորություն չունի։ Չափսոսալով ներդրված ռեսուրսները, ժամանակը, առողջությունը, նյարդերը, դրամական միջոցները՝ մենք դուրս ենք գալիս մրցապայքարից՝ ապացուցելով, որ «Ալյանս» կուսակցությունն իրական, իսկական արտահամակարգային ընդդիմություն է՝ վերապահելով մեզ այսուհետ արմատական պայքար ու ժողովրդական ալիքի ձևավորման հավակնություն, եթե Աստված մի արասցե նրանք հաղթեն այս ընտրություններում»,- ասել է Տիգրան Ուրիխանյանը։


















































