Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի 31/49 ընտրատեղամասում տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի օրինակը ահազանգերից հետո տրամադրվել է դիտորդներին

Ապրիլ 04,2017 13:14

2017 թ. ապրիլի 2-ի ժամը 20:00-ից հետո «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդները ահազանգեցին, որ 21/05 և 31/49 ընտրատեղամասերում հրաժարվում են դիտորդներին տրամադրել տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի օրինակը: Հիմք ընդունելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ կետը, որի համաձայն՝ տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի մեկական օրինակ, ստորագրված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից և կնքված հանձնաժողովի կնիքով, ըստ պահանջի՝ տրամադրվում է ամփոփման նիստին ներկա գտնվող թեկնածուներին, դիտորդներին և ընտրություններին մասնակցող կուսակցության մեկական վստահված անձի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվել էր հանցագործության մասին հաղորդում:

Ավելի ուշ Գյումրիի 31/49 ընտրատեղամասում խնդիրը վերացվել էր, և տեխնիկական սարքավորումից տպված տեղեկանքի օրինակը տրամադրվել էր դիտորդին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930