Լրահոս
Օրվա լրահոսը

Ենթադրում եմ՝ մեր հաղորդմամբ ուղարկված փաստերի հիմքով է ձերբակալվել Ավետիք Չալաբյանը. Դանիել Իոաննիսյան

Հունիս 24,2026 13:51 Share

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մայիսին «Անկախ դիտորդը» հաղորդում էր տվել ՌԴ մի խումբ պաշտոնյաների կողմից ՀՀ մի շարք քաղաքացիների հետ միասին ՀՀ-ում իշխանության զավթման փորձի մասին։ Գործը հարուցվել էր։

Այնուհետև, երբ հրապարակվեց Չալաբյանի ձայնագրությունը (որտեղ նա ՌԴ ներկայացուցիչներին մատնացույց էր անում, թե ինչպես պետք է ազդեն ՌԴ-ում գտնվող ՀՀ ընտրողների վրա), այն ուղարկել ենք դատախազություն` ի լրումն մեր հաղորդման։

Հետևապես, ենթադրում եմ, որ մեր հաղորդմամբ ուղարկված փաստերի հիմքով է ձերբակալվել Ավետիք Չալաբյանը։

Հայաստանի ընտրությունների ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930