Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Ապրիլ 04,2017 17:00

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հուսադրող է համարում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրախորհրդարանի (ԵԽ) նախնական զեկույցը, որտեղ նշվում էր, որ ընտրությունները §լավ էին կազմակերպված և ընդհանուր առմամբ պահպանվել էին հիմնարար ազատությունները¦, և ընտրության օրն «ընդհանուր առմամբ հանգիստ էր ու խաղաղ, սակայն արձանագրվեցին կազմակերպչական խնդիրներ և գործընթացին անհարկի միջամտություններ, հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից»: Համագումարը շնորհավորում է հայ ժողովրդին` ընտրական գործընթացին մասնակցության կապակցությամբ. ընտրողների ավելի քան 60% մասնակցություն է գրանցվել:

Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունը հաղթեց ձայների 49.12% հարաբերակցությամբ: Երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է՝ 27.32%-ով, երրորդը՝ «Ելք» դաշինքն է 7,77%-ով և §ՀՅԴ¦ խմբակցությունը չորրորդը՝ 6.57%-ով: Մնացած կուսակցություններին և դաշինքներին չի հաջողվել հաղթահարել նվազագույն շեմն՝ ի դեմս «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ 3.71%-ով, «ՕՐՕ» դաշինքի՝ 2.07%-ով, «ՀԱԿ-ՀԺԿ¦ դաշինքի՝ 1.65%-ով, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության՝ 0.94%-ով և Կոմունիստական ​​կուսակցության՝ 0.75%-ով:

«Հայաստանի ընտրական գործընթացը խիստ տարբերվում է հարևան երկրների համեմատությամբ: Օրինակ Ադրբեջանում ավտորիտար նախագահը վերջերս իր տիկնոջը փոխնախագահ նշանակեց և ճնշում է բոլոր ընդդիմադիր կուսակցություններին: Թուրքիայում Էրդողանի ավտորիտար վարչակարգը շարունակում է ընդդիմության առաջնորդների հետապնդումները և լրագրողների լայնամասշտաբ բանտարկությունները: Հայաստանը դրական լույսի ներքո է գնահատվում նաև Խորհրդային միությունից առաջացած այլ երկրների համեմատությամբ», – հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը: «Երբ Հայաստանը հետագա առաջընթացն է արձանագրում ժողովրդավարական ինստիտուտներում, հորդորում ենք կառավարությանը միջոցներ ձեռք առնել արձանագրված խախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշման դեպքերի կապակցությամբ»:

«Ապրիլի 2-ի ընտրությունները նշանավորվեցին որպես Հայաստանում նոր քաղաքական համակարգի ստեղծմանն ուղղված առաջին քայլ, սակայն փոփոխությունները չեն կարող մեկ օրում տեղի ունենալ», – ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար, Իսպանիայից ԵԱՀԿ խորհրդարանի անդամ Իգնասիո Սանչես Ամորը: «Բարեփոխումներն անընդհատ գործընթաց է, և կոչ եմ անում Ազգային ժողովի մեծամասնությանն ու նոր կառավարությանը շարունակել ջանքեր գործադրել վերափոխելու երկրի քաղաքական մշակույթը՝ համագործակցելով ընդդիմության, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության հետ»:

2016թ. նոյեմբերին Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Միացյալ Թագավորությունը և Գերմանիան խոստացան ֆինանսավորել կոնկրետ միջոցառումներ, որոնք նախատեսված էին բարելավել ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը և օգնել կանխել կեղծարարությունը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում: ԱՄՆ ֆինանսավորումը օժանդակել է 2017թ. ապրիլյան ընտրությունների անցկացման վերաբերյալ Հայաստանի կառավարության և երեք առաջատար ընդդիմադիր կուսակցությունների միջև ստորագրված համաձայնագրերը: Դրամական միջոցներն ուղղվել են քվեարկության ու քվեաթերթիկների հաշվելու գործընթացի առցանց ուղիղ հեռարձակումները, ինչպես նաև ընտրողների ինքնության էլեկտրոնային նույնականացումն ապահովող սարքավորումների ձեռքբերմանը, և Հայաստանի ընտրական օրենսգրքի այլ փոփոխություններին:

Համագումարը հորդորել է ԱՄՆ կառավարությանն աջակցել այս նախաձեռնությանը՝ հաշվի առնելով վերջինիս կարևորությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն ամրապնդելու հարցում: Այդ ժամանակ Համագումարի համանախագահները հայտարարել էին. «Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ԱՄՆ-ին և ԵՄ-ին` այս նախաձեռնությանը ֆինանսական օժանդակություն տրամադրելու համար՝ ի աջակցություն Հայաստանում օրենքի գերակայության խթանման: Մենք անկուսակցական ենք և՛ ամերիկյան, և՛ հայկական համատեքստերում, բայց այսօրինակ աջակցությունը՝ բարելավելու ժողովրդավարական գործընթացի նկատմամբ վստահությունը, ծառայում է մեզ բոլորիս¦:

 

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930