Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Մովսիսյան. «Զանգեզուրը» Բեկնազարյանի ամենաքաղաքականացված ֆիլմն է» (Տեսանյութ)

Ապրիլ 06,2017 15:05

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կազմակերպում է հայկական ֆիլմերի ցուցադրություններ: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը, որը ապրիլի 7-ին վարելու է կինոուրբաթը, հիմնականում 30-40-ական թթ ֆիլմեր են ցուցադրվելու:

«Այդ շրջանում «Հայֆիլմը» ձեւավորված արտադրական կառույց էր, բայց որոշակի պարտավորություններ ուներ խորհրդային գաղափարախոսության իմաստով, ուստի այդ շրջանի ֆիլմերում գաղափարախոսությունն ամենավառն է արտահայտված` Երկրորդ համաշխարհային պատերազմ, Հայրենական պատերազմ, այսինքն նկարահանվում էին ֆիլմեր, որոնք կրում էին խորհրդային գաղափարախոսության անմիջական ազդեցությունը»,- փաստում է կինոքննադատը: Օրինակ, հայկական կինոյի նվիրյալ Համո Բեկնազարյանի «Զանգեզուրը», որ 1938 թվականին է նկարահանվել, Րաֆֆի Մովսիսյանի ձեւակերպմամբ ռեժիսորի, թերեւս, ամենաքաղաքականացված ֆիլմն է, հայկական կինոյի աստղերն են այնտեղ նկարահանվել, բայց միեւնույն է` «Զանգեզուրում» զգալի է վառ արտահայտված քաղաքական, գաղափարական ճնշումը:

«Մեզ համար կարեւոր է ցուցադրել այդ ֆիլմը ու փորձել հասկանալ՚՝ եղած գաղափարական ճնշումներն ինչքանո՞վ են պահպանվել այսօր` նորանկախ Հայաստանում եւ ընդհանրապես ինչ է նշանակում կինո-քաղաքականություն փոխհարաբերությունը: Նաեւ հետաքրքիր է դիտարկել, թե մոտավորապես 70-80 տարի հետո ինչքանով է ֆիլմը մնացել ֆիլմ եւ ինչքանով է այդ գաղափարական ճնշումը թուլացել: Մի խոսքով, կցուցադրվի «Զանգեզուր» ֆիլմը եւ քննարկումն այս համատեքստում կընթանա»,-նշեց մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Րաֆֆի Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից:

Կինոքննադատ Movsisyan Raffi-ն այս շաբաթ վարելու է մեր սովետական-հայկական-քաղաքական, գինով ու պանրով համեմված կինոուրբաթը։ Ընդունեք Րաֆֆիի հրավերն ու միացեք մեզ դիտելու «Զանգեզուր» ֆիլմը այս ուրբաթ՝ 19:45-ին։ https://www.facebook.com/events/432348567114044/Film critic Raffi Movsisyan will be leading a discussion after this week's screening of Zangezur to better understand the socio-political situation of when this film was made and the conditions it was made under… All with a healthy dose of wine and cheese to go along with it! Don't reject Raffi's invite and join us to watch Zangezur this Friday at 7:45 pm.

Posted by Tumo Center for Creative Technologies on Mittwoch, 5. April 2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930