Լրահոս
Օրվա լրահոսը

Թալիշում վերակառուցման աշխատանքները շարունակվում են. քաղաքաշինության նախարար. «Արցախպրես»

Ապրիլ 06,2017 15:55

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլ 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ պարզաբանելով, որ Մարտակերտում և Մատաղիսում այդ աշխատանքներն արդեն ավարտվել են:

«Այսօր մենք աշխատանքներ ենք իրականացնում Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, որտեղ ընթանում են համայնքային կենտրոնի և հանդիսությունների տան վերակառուցման աշխատանքները. այս տարի երկու օբյեկտներն ավարտելու ենք: Մենք արդեն ունենք մշակված գլխավոր նախագիծ առանձնատների, հասարակական հատվածի համար: Բոլոր նախապայմաններն ունենք աշխատանքներ սկսելու համար»,-ասել է Կ. Շահրամանյանը և հավելել, որ քանի որ թալիշցիները մեծամասամբ տեղակայված են Ալաշան համայնքում, այնտեղ ստեղծվել են ժամանակավոր բոլոր անհրաժեշտ պայմանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930