Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա մի տեղամաս, որտեղ առնվազն օրվա մեջ 10-15 րոպեի պարբերականությամբ խախտված չլինի քվեարկության գաղտնիության իրավունքը». Արմեն Խաչատրյան. «Հրապարակ»

Ապրիլ 11,2017 12:01

Շատ հիմնավոր փաստաթուղթ է ներկայացվելու, հիմա աշխատանքային խումբ ունենք, որն աշխատում է բողոքի վրա։ Մեր խնդիրը կլինի հասարակությանը ցույց տալ, որ այս ընտրությունները հերթական կեղծված ընտրություններն են, միգուցե այս անգամ կեղծիքի ծավալն անհամեմատ մեծ է եղել, քան նախկինում։ Ինչքան էլ փորձեն քողարկել էլեկտրոնային գրանցման սարքերի տակ, միեւնույն է, մեզ համար ակնհայտ է, որ այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ՝ կատարված հսկայածավալ կեղծիքների պատճառով»,- ասում է ԿԸՀ-ում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, որը բողոքի հեղինակներից է:

– Այս բողոքում նո՞ւյն դեպքերն են արձանագրված, ինչ ԿԸՀ բողոքում:

– Մենք ցույց ենք տալու խախտումների համատարած լինելը։ Պետք է ապացուցենք, որ ԿԸՀ որոշումն ընտրությունների արդյունքների վերաբերյալ անհիմն է։ Իսկ խախտումները, ես այսպես ասեմ՝ մենք դիտարկել ենք 1500 տեղամաս օնլայն հեռարձակմամբ։ Չկա մի տեղամաս, որտեղ առնվազն օրվա մեջ 10-15 րոպեի պարբերականությամբ խախտված չլինի քվեարկության գաղտնիության իրավունքը: Պարզապես այդ ծավալը ցույց տալու համար մեզ պետք կլինի 1500 անգամ մոտավորապես 12 ժամ, որը, իհարկե, ողջամիտ չէ։ Դրա համար մենք ուղղակի ցույց կտանք, որ սա եղել է համատարած գործելաոճ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930