Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայում Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի նախագահը շնորհավորել է «Ծառուկյան» դաշինքին՝ «արձանագրած տպավորիչ արդյունքների համար»

Ապրիլ 11,2017 13:29

Որպես Եվրոպայում Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի նախագահ՝ իմ ջերմագին շնորհավորանքներն եմ ուղղում Ձեզ՝ Հայաստանում տեղի ունեցած բավականին բարդ եւ մրցակցային խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի արձանագրած տպավորիչ արդյունքների համար։

Հարգարժան պարոն Ծառուկյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեր դաշինքի անդամ կուսակցություն է, և մեր վստահելի ու հուսալի բարեկամը Հայաստանում:

Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքական ընտանիքին ցուցաբերած Ձեր նվիրվածության և աջակցության համար և վստահ եմ, որ ընտրություններում նման լուրջ արդյունքների ամրագրումից հետո մենք շարունակելու ենք մեր արդյունավետ համագործակցությունը՝ հանուն բոլոր այն ազնիվ նպատակների, որ միավորում է մեզ։

Ես վստահ եմ, որ Եվրոպայում Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև այս առողջ փոխգործակցությունը նպաստելու է Հայաստան-ԵՄ հարաբերությունների առաջընթացին։

Ձեզ եւ Ձեր գլխավորած «Ծառուկյան» դաշինքին մաղթում եմ մեծագույն հաջողություններ՝ հայ ժողովրդին ծառայելու և բարգավաճ երկիր կառուցելու ձեր նվիրական ջանքերում:

Հարգանքով՝

Յան Զահրադիլ

Եվրոպայում Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930