Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը Սահմանադրական բարեփոխումներին միտված ընտրությունները որակել է շատ կարևոր ու պատմական քայլ

Ապրիլ 16,2017 18:14

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սահմանադրական բարեփոխումներին միտված ընտրությունները որակել է շատ կարևոր ու պատմական քայլ երկրի կյանքում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը եւ ավելացնում, որ երկրի նախագահը այս բարեփոխումների մասին այսպես է արտահայտվել. «Երկրում խորհրդարանական իշխանության ձևերի բազում բարեփոխումներ և քվեարկություններ են եղել, սակայն այս մեկն առանձնանում է իր կամային դրսևորմամբ: Հուսով եմ այս անգամ ժողովուրդը կքվեարկի երկրի արագ զարգացման և առաջընթացի օգտին»:

Դեվլեթ Բախչելին, որը ազգային շարժում ընդդիմադիր կուսակցության նախագահն է, ևս համարում է, որ սա իր տեսակով եզակի ընտրություններ են, որոնք մեծապես կազդեն երկրի առաջընթացի և զարգացման վրա։ Եվ ավելացնում է, որ չնայած իշխող կուսակցության հետ իրենց բազում տարաձայնություններին՝ իր կուսակցությունը ևս կողմ է սահմանադրական բարեփոխումներին:

Այս բարեփոխումները միտված են խորհրդարանական կարգերը նախագահականով փոխելու: Ընդ որում նախագահը դառնում է ոչ միայն երկրի ղեկավարը, այլ նաև կառավարության ղեկավար: Այսինքն` վարչապետի գործառույթներն անցնում են երկրի նախագահին: Նախագահը նաև լիազորություններ է ստանում փոխնախագահ, նախարարներ, դատավորներ և դատախազներ նշանակելու: Ինչպես նաև անմիջական վերահսկման տակ պահելու խորհրդարանը:

Խորհրդարանականների թիվը 550-ից դառնում է 600: Պատգամավոր առաջադրվող թեկնածուի թույլատրվող տարիքը՝ 25 էր, իսկ այս բարեփոխումներից, հետո պատգամավոր կարող են առաջադրվել 18 տարեկանից: Սահմանադրական ու նախագահական լիազորությունների ժամկետը 5 տարի է, սակայն նախագահը կարող է վերընտրվել նաև երկրորդ անգամ: Այսօր՝ այս բարեփոխումների հաստատման պարագայում նախագահի և նոր կառավարության ընտրություններ կկայանան  2019 թվականի նոյեմբերի 3-ին։

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930