Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ եւ ինչի՞ հաշվին է Ադրբեջանը հավելյալ 700 մլն դոլար ուղղել ռազմական ոլորտին (Տեսանյութ)

Ապրիլ 27,2017 15:48

Aravot.am-ի հետ զրույցում Razm.info մասնագիտացված կայքի վերլուծաբան Գարիկ Հարությունյանն անդրադառնում է Russia Today-ի՝ Ադրբեջանի բանակին առնչվող հրապարակմանը, որում նշվում է, թե՝ Global Firepower ռազմական հզորության վարկանիշով՝ Ադրբեջանը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով  Հայաստանից, որը գտնվում է 34-րդ տեղում:

Մեր զրուցակիցն ընդգծում է, որ Global Firepower-ի աղբյուրները եւ մեթոդաբանությունը կասկածելի են:

Ինչ վերաբերում է հոդվածում մատնանշված՝ Ադրբեջանի պաշտպանական ծախսերի քանակին, Գարիկ Հարությունյանը նկատում է, որ ընթացիկ տարվա համար Ադրբեջանի ռազմական բյուջեն իրականում  նվազել է:

«Նախ, ընդհանուր բյուջեն է նվազել, քանի որ ներկայում նավթի արդյունահանումից ավելի քիչ գումար են ստանում: Այս տարի ստիպված խնայողություններ են անում՝ կրթության եւ մշակույթի ոլորտների հաշվին, որ գումարներ հատկացնեն ռազմական ոլորտին: Ընդ որում, ի սկզբանե այդ գումարները չէին նախատեսվել ռազմական ոլորտի համար, բայց 700 միլիոն դոլար ուղղեցին ռազմական բյուջեին՝ վերջինս դարձնելով 1,5 միլիարդ դոլար»,-ասում է Գարիկ Հարությունյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930