Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ծայրամաս է, դրա համար պետք չի՞ մաքրել». Գոհար Սարգսյանը Տարոն Մարգարյանին բողոքում է Զեյթունից

Մայիս 01,2017 14:38

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ, չնայած խոստացել էր «ավելի լավ Երեւան», բայց բարեկարգում Գոհար Սարգսյանը տեսել է միայն կենտրոնական մասերում. «Եթե ես ապրում եմ Զեյթունում, մեր շենքի բակում բոլորը քանդած, աղտոտված վիճակ է: Երկու շենք այն կողմ՝ մաքուր, սիրուն: Ավան թաղամասում՝ մաքուր, սիրուն, որովհետեւ ինքը այնտեղ է ապրում:

Որն է Զարուհի Փոստանջյանի առավելությունը՝ Նիկոլ Փաշինյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ: Մեր այս հարցին Երեւանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակով առաջադրված ավագանու թեկնածու Գոհար Սարգսյանը՝ մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը պատասխանեց. «Անկեղծությունը, արդարությունը եւ կառուցողական իր ծրագրերը»:

Ըստ Գոհար Սարգսյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ, չնայած խոստացել էր «ավելի լավ Երեւան», բայց բարեկարգում ինքը տեսել է միայն կենտրոնական մասերում. «Ես ապրում եմ Զեյթունում, մեր շենքի բակում բոլորը քանդած, աղտոտված վիճակ է: Երկու շենք այն կողմ՝ մաքուր, սիրուն: Ավան թաղամասում՝ մաքուր, սիրուն, որովհետեւ ինքը այնտեղ է ապրում: Չի կարելի նման տարբերակում դնել: Գոնե կարելի է ամբողջ քաղաքի կտրվածքով մաքրությունը պահպանել: Սա ծայրամաս է, դրա համար պետք չի՞ մաքրել»:

Նա ասաց, որ իր հույսը կապում է միայն Զարուհի Փոստանջյանի հետ: Թե ինչ կանի նա, եթե լինի քաղաքապետ՝ Գոհար Սարգսյանը պատասխանեց. «Առաջինը՝ կոռուպցիան կվերանա, ես համոզված եմ, կգործի արդարությունը: Իսկ եթե արդարություն լինի, ամեն հարց իր տեղը կընկնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031